Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցություններում քննարկել են Հայաստանը
![](/timthumb.php?src=/disc/02-07-24/963fdd5b8626fd9130d8723104e1e3d9.jpg&w=708)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր գործընկեր Իսրայել Կացի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային հարցեր, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել է Գազայում կարճ ժամանակում հրադադարի հասնելու կարևորությունը։
Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։