Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն
![](/timthumb.php?src=/disc/02-07-24/e3d8ad0fb0b8a6355ef59190f1c16110.jpg&w=708)
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։
Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը, և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից: Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում»,– նշել է նա։
«Մենք ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։
Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես հասանելի է հիմա։ Այս մասին ես խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին»,- հավելել է նա։