Թուրքիայում պայթյուն է որոտացել ռեստորանում․ 4 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել
![](/timthumb.php?src=/disc/01-07-24/6376a001299e4e8032d027f46cfb4457.jpg&w=708)
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալի քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 35 մարդ, հայտնում է TRT Haber-ը։
Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, հրշեջներ և ոստիկաններ։
Հրդեհը, որը բռնկվել էր, ենթադրաբար, բնական գազից առաջացած պայթյունից հետո, մարվել է հրշեջների ուժերով։
Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ որպես նախազգուշական միջոց գազամատակարարումը դադարեցվել է, իսկ տարածքը տարհանվում է։
Նա հավելել է, որ պայթյունից վնասվել է 11 շենք։