Նեթանյահու. Իրանը ձգտում է նվաճել Մերձավոր Արևելքը. Նա յոթ ճակատով պատերազմ է մղում մեզ հետ
![](/timthumb.php?src=/disc/28-06-24/2f0243f9a128e0343afe8153ba3a9b11.jpg&w=708)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքը նվաճելու ձգտման մեջ, գրում է Jerusalem Post-ը։
«Թեհրանը պատերազմ է մղում մեր դեմ յոթ ճակատով. Համասը, ակնհայտորեն, Հեզբոլլահը, ինչպես նաև Հութիները, Իրաքի և Սիրիայի զինված խմբավորումները, Հորդանան գետի Արևմտյան ափը և հենց Իրանը», - ասաց նա: Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թեհրանը նույնպես «կցանկանար տապալել Հորդանանը»։
«Նրանց նպատակն է համատեղ ցամաքային հարձակում իրականացնել տարբեր ճակատներից՝ համակցված հրթիռային հարձակման հետ»,- ասել է նա։ Նեթանյահուի խոսքերով՝ «իրանական առանցքը մերձավորարևելքը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան նվաճելու երթով է ընթանում»։