Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան
![](/timthumb.php?src=/disc/24-06-24/0d333c2c53d62a1a298861d9979f689f.jpg&w=708)
«Նախ, որ մենք ընդդիմադիր շարժում չենք, էս թող իրենց ուղեղների մեջ մեխվի, ոչ էլ իրենց պատկերացրած ընդդիմության շարժումն ենք, սա ազգային ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով լրագորղների հարցին, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հերթական ընդդիմադիր շարժումն է ձախողվել։
Սրբազանը հայտնեց, որ իշխանությունների ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, իսկ Սրբազան շարժման նպատակն է ոչ միայն այն թույլ չտալ, այլև Փաշինյանի հեռացումը, որպեսզի այդ ծրագիրը չիրականացվի։
Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե Շարժումը տապալվել է՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ եթե տապալվել է ինչո՞ւ են իշխանություններն անընդհատ խոսում այդ մասին։
«Իրենք լավ գիտեն, թե ինչն է ստացվել, ինչը չի ստացվել»,- հայտարարեց Սրբազանը։