Սարսափելի մանրամասներ Դերբենտում քահանայի սպանությունից
![](/timthumb.php?src=/disc/24-06-24/1b52bbefc98b9961d1f5c0410f8eeb96.jpg&w=708)
Զինյալների հարձակման պահին մոտ 40 ծխական էր գտնվում Դերբենտի ուղղափառ եկեղեցում: Լուսանկարում սպանված հայր Նիկոլայն է, տեղեկացնում է Mash Telegram-ալիքը։
Ըստ նախնական տեղեկությունների, հանցագործները ներխուժել են եկեղեցի, գնդակահարել պահապանին ու կտրել հոգևորականի կոկորդը։ Դերբենտում և Մախաչկալայում զինված գրոհայինները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա, հաստատել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն: