Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով․ քաղաքապետարան
![](/timthumb.php?src=/disc/23-05-24/1dd7dc4629158531b28c71639c3f2066.jpg&w=708)
Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով, հայտնում են քաղաքապետարանից։
Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։
Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները: