Հայկ Ղևոնդյանի` Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել
![](/timthumb.php?src=/disc/23-05-24/997adda3761cbbd9168fc92e6d6a0d63.jpg&w=708)
Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը.
«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», - ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։ Ավելի ուշ Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։