Երեքշաբթի, 17 Հունվարի 16:52
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ Վանաձորում

2016-08-10 10:58:13

Օգոստոսի 9–ին ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և վարչության անդամները հանդիպել են կուսակցության՝ Վանաձորի համայնքային կառույցի ակտիվի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, վարչության անդամներ Վահան Ղույումչյանը (Վանաձոր), Մանվել Եղիազարյանը, Կարեն Անդրեասյանը, Արեգնազ Մանուկյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության՝ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ինչպես նաև կուսակցության՝ Սպիտակի և Ստեփանավանի տարածքային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Վահան Ղույումչյանը նշել է, որ երկիրը գտնվում է ցնցումների մեջ, և պետք է համախմբվելով Հերակլեսի նման մաքրել ավգյան ախոռները։

Օրվա իշխանությունն օգտվելով մեր անտարբերությունից՝ Լյուդովիկոս 14–րդի նման հայտարարում է, որ պետությունն ինքն է։ Ո՛չ, պետությունը մե՛նք ենք, սա մեր հայրենիքն է։ Սա կուսակցական պայքար չէ, սա տեսակի պայքար է,–ասել է Վ.Ղույումչյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ հավելել է, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և քաղաքական մենաշնորհի վերացում։ Նրա խոսքով՝ արատավոր այդ համակարգը մի խումբ մարդկանց համար ծառայում է որպես հարստացման աղբյուր:

Կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է կուսակցության անելիքներին:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության շուրջ սրտացավ, պատասխանատվություն վերցնող քաղաքացիների մի հսկայական բանակ է ձևավորվում: Այս կուսակցությունում «բոբիկ» կենսագրությամբ մարդիկ չկան։ Ամեն մեկն արժանի կենսագրություն ունենալով՝ ի վերջո համախմբվել է մի տեղ, որպեսզի այդ կենսագրությունը ծառայեցնի մեր բոլորիս երազանքին՝ այն Հայաստանի, որին բոլորս սպասում ենք,–ասել է Կ.Անդրեասյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, բայց հայկական հեղափոխական իրավիճակն ունի առանձնահատկություն.

Ներքևները չեն ուզում և չեն կարող։ Չեն ուզում ապրել, ինչպես թելադրվում է վերևից, և չեն կարող ապրել, որովհետև հասկանում են, որ դրանով երկիրը բազմաթիվ կորուստներ կունենա։ Նրանց մի մասը որոշել է արտագաղթել, մի մասը՝ համակերպվել (նրանք շատ քիչ տոկոսն են), մյուս մասը պատրաստ է պայքարի, բայց փնտրտուքների մեջ է։ Ինչ վերաբերում է վերևներին, ապա նրանք նույնպես չեն կարողանում և չեն ուզում կառավարել հին ձևով։ Նրանք մի բան են ուզում՝ վերարտադրվել, ինչն է՛լ ավելի սրում հեղափոխական վիճակը երկրում:

Ա. Թևանյանը հավելել է, որ իշխանություններին պետք են մեծ ցնցումներ, որովհետև դրանց միջոցով են իրենք կարողանում պահպանել աթոռները.

–ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը, ի տարբերություն իշխանությունների, անհրաժեշտ են ոչ թե մեծ ցնցումներ մեր երկրի համար, այլ մեծ Հայաստան։ Իշխանություններն ունեն իրենց շահերը, ՀՀ–ն՝ իր։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստեղծվել է, որ հասարակական, քաղաքական լայն համախմբման միջոցով հասնի փոփոխությունների։

Ելույթ է ունեցել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ով նշել է, որ երկիրն իսկապես անդունդի եզրին է, և ժողովուրդն ուզում է արագ ու արմատական փոփոխություններ։

Երկրի քաղաքական մթնոլորն այսքան նեխած, այսքան աղավաղված մեր անկախության 25 տարիներին երբեք չի եղել։ Բայց սա պատահական չէ. դրա վրա մարդիկ աշխատում են՝ ամենավերևներից, որովհետև դա իրենց ձեռնտու է։ Ամեն ինչ փորձում են առնել, ծախել, և մարդիկ վաճառվում են իրենց գրպանի և նեղ շահի համար։ Արդեն սկսել են խոսել կեղծ ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարության մասին, բայց այնտեղ ընդգրկելու են այն կուսակցություններին, որոնք արդեն այսօրվանից գործարքի մեջ են մտել իշխանությունների հետ,–ասել է Վ.Օսկանյանը։
Նա հավելել է՝ պետք է ժողովրդական ալիք ստեղծել, որ 2017թ. ընտրությունների նախաշեմին իշխանությունները վախենան և նույնիսկ չմտածեն կեղծելու մասին։
–Իսկապես այս իշխանությունն իրեն սպառել է, տեղ չունի այլևս մնալու։ Իշխանության մնալու նրանց ցանկացած նոր փորձ պետք է դատապարտված լինի ձախողման, և դրան նպաստելու մեջ մեծ դերակատարություն պետք է ունենանք մենք բոլորս
,–եզրափակել է Վ. Օսկանյանը։

Կուսակցության ակտիվի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել հարց ու պատասխան, անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, Ղարաբաղի հարցին և կուսակցության առաջիկա քայլերին։

7or.am 
























ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan