Հինգշաբթի, 19 Հունվարի 00:06
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Մադոննան, Էլթոն Ջոնն ու այլ աստղեր արձագանքել են Ջորջ Մայքլի մահվան լուրին

2016-12-26 14:14:25

2016 թվականն իսկապես բացառիկ անհաջող տարի էր շոու բիզնեսի համար՝ հայտնի աստղերի բազմաթիվ ապահարզաններով եւ վախճանով: Դեկտեմբերի 25-ին կյանքից հեռացավ Ջորջ Մայքլը: Երգիչը մեզ լքեց 53 տարեկանում: Առայժմ երաժշտի մահվան պաշտոնական պատճառը չի նշվում: Լրատվամիջոցները հաղորդում են սրտի կաթվածի մասին:


Համացանցում Ջորջի վախճանի մասին լուրի տարածումից հետո համաշխարհային աստղերն անմիջապես արձագանքել են:

Մադոննա

«Մնաս բարով, իմ Ընկեր: Եվս մեկ մեծ արտիստ հեռացավ մեզնից: 2016 թվական, գուցե վերջապես կորչե՞ս»:

Էլթոն Ջոն

«Խորապես ցնցված եմ: Ես կորցրեցի սիրելի ընկերոջս՝ ամենաբարի, անշահախնդիր մարդուն եւ հրաշալի արտիստին: Սիրտս նրա ընտանիքի, ընկերների եւ երկրպագուների հետ է»:

Լինդսի Լոհան

«Իմ սեր: Իմ սիրտն ու հոգին հիմա քեզ ու քո մտերիմների հետ է: Քո խոսքերով ասած՝ «Կարծում եմ՝ դու զարմանալի ես»: Դու պատրաստվում էիր ելույթ ունենալ իմ հարսանիքին... Ես կզրուցեմ քեզ հետ իմ աղոթքներում, դու հրեշտակի պես ինձ հետ կլինես: Սիրում եմ քեզ, թանկագինս: Շնորհակալություն, որ ոգեշնչեցիր այդքան մարդու: Հրեշտակ»:

Duran Duran խումբ

«2016 թվական, եւս մեկ տաղանդի կորուստ: Սեր ենք հղում Ջորջ Մայքլի ընտանիքին»:

Լինդա Եվանգելիստա

«Ցնցված եմ այս ողբերգական մահվան լուրով: R.I.P., թանկագին Ջորջ»:

Ջեյմս Քորդեն

«Ինչքան ինձ հիշում եմ, միշտ սիրել եմ Ջորջ Մայքլին: Նա ոգեշնչման իսկական աղբյուր էր: Միշտ առաջ է անցել իր ժամանակից»:

Ռոբբի Ուիլյամս

«Օ, Աստված իմ, ո՛չ: Սիրում եմ քեզ, Ջորջ: Հանգչիր խաղաղությամբ»:

Էլեն Դեջեներես

«Հենց նոր իմացա իմ ընկեր Ջորջ Մայքլի մահվան մասին: Նա անհավանական տաղանդ ուներ: Խորապես վշտացած եմ»:



Մայլի Սայրուս

«Արդեն կարոտում եմ քեզ: Շնորհակալություն ԼԳԲՏ հանրության իրավունքների համար պայքարում քո ներդրման համար: Միշտ կսիրեմ քեզ»:

Բրայան Ադամս

«RIP. Ջորջ Մայքլ: Չեմ կարողանում հավատալ: Ապշեցուցիչ մարդ եւ երգիչ: Շատ երիտասարդ էր՝ կյանքից հեռանալու համար»:

Գլորիա Գեյնոր

«Ցավում եմ Ջորջ Մայքլի մահվան մասին լուրերի համար: Աղոթքներս նրա ընտանիքի, ընկերների եւ երկրպագուների հետ են»:



Վուպի Գոլդբերգ

«R.I.P. Ջորջ Մայքլ: Շնորհակալություն երաժշտության համար»:

Դուեյն Ջոնսոն

«Տխրեցի Ջորջ Մայքլի մահվան մասին լուրից: Փայլուն արտիստ էր: Նրա Kissing a Fool-ն իմ ամենասիրած երգերից էր: Ուժ եւ լույս նրա ընտանիքին»:

news.am



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan