Երեքշաբթի, 17 Հունվարի 16:55
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2015-05-17 07:17:44
Գոնե երեկոյան ժամերին պետք է տաք ջուր լինի, որ երիտասարդ կթվորուհին կարողանա տուն, ամուսնու անկողին մտնի մաքուր վիճակում:

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ
2012-02-17 12:53:01
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը` իր մրցակից Էնրիկե Կապրիլես Ռադոնսկուի մասին. «Դու ունես խոզի պոչ, քո ականջներն էլ խոզի ականջների նման են, դու խռխռում ես, դու հենց խոզ ես, չես կարող դիմակավորվել: Դու կկառավարես Տարզանի ու Չիտա կապիկի տարածքում, սակայն ոչ այստեղ: Հոկտեմբերի 7-ին մենք նոկաուտի կենթարկենք յանկիների կայսրությանը»: 
2011-10-27 12:27:58
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Քադդաֆիի սպանության կադրերի հրապարակման մասին. «Քադդաֆիի գրեթե ողջ ընտանիքը սպանեցին, ցույց էին տալիս իր մարմինը համաշխարհային բոլոր հեռուստաալիքներով: Առանց նողկանքի դրանք դիտել ուղղակի հնարավոր չէր: Սա ի՞նչ բան է: Ու ցույց են տալիս այդ մարդուն` ամբողջությամբ ողողված արյան մեջ, վիրավոր, դեռ կենդանի, իր վերջը տալիս են ու այս ամենը դուրս են գլորում էկրանների վրա… Աշխարհի ոչ մի կրոնում չկա այսպիսի բարոյականություն` ո՛չ քրիստոնեությունում, ո՛չ հրեականությունում, ո՛չ էլ մուսուլմանների մոտ, ոչ մի տեղ նման բան չկա»,- ասել է ՌԴ վարչապետն ու հավելել,-«հիմա ես չեմ խոսում քաղաքականության մասին, դա առանձին թեմա է, քաղաքացիական պատերազմ է: Բայց այդ ամենը ցուցադրվում է հեռուստատեսությամբ եւ դիտում են միլիոնավոր մարդիկ, այդ թվում` երեխաներ: Դա անիմացիա չէ, գեղարվեստական հնարովի բան չէ, դրանք նկարներ են կյանքից: Բայց դրա մեջ ոչ մի լավ բան չկա, հասարակության ներսում մարդիկ պետք է հասկանան, թե ինչ են իրենք անում ու դրա համար կրեն բարոյական պատասխանատվություն»:
2011-04-28 09:51:19
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` 2012 թվականի նախագահական ընտրություններին իր հավանական մասնակցության մասին. «Կգա ժամանակը, և մենք համապատասխան որոշում կընդունենք: Ձեզ դուր կգա, դուք գոհ կմնաք»:
2011-04-28 09:49:20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարությւոնն այն մասին, թե Կիևում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով սամիթում իր մասնակցությունը հնարավոր է միայն Բելառուսի նախագահի բացակայության դեպքում. «Ինչ վերաբերում է Բարոզուի պես «կոզյոլներին» և նրա նմաններին... Դե, կար ինչ-որ Բարոզու Պորտուգալիայում, նրան այնտեղից վռնդեցին և տեղավորեցին Եվրահանձնաժողովում: Ես ամենաքիչն եմ հետևում, թե եվրոպական չինովնիկներից որևէ մեկը ինչ է «բլթացրել»: Այնտեղ դրանք հազարներն են»:
2011-03-17 13:13:53
Մոամար Քադաֆիի որդին` Սեիֆ ալ Իսլամը, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի մասին. «Թող այդ ծաղրածուն սկզբում վերադարձնի այն գումարները, որոնք մենք նրան տվել ենք իր նախընտրական կամպանիայի համար»:
2011-03-08 14:00:53
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ. Հրեաները մեղավոր չեն Հիսուսին խաչելու համար:

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan