Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Օրվա կեսը՝ ընդդիմադիր, մյուս կեսը՝ պատվեր կատարող

2016-12-16 16:29:16

 Զարմանահրաշ ժամանակներ ենք ապրում: Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք իրենց քաղաքական գործիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ են համարում, բայց չեն մոռանում հաճոյանալ իշխանություններին եւ համապատասխան պատվերներ կատարել;

Նրանք մոռանում են, որ ընդդիմադրի հիմնական թիրախը պետք է լինի ոչ թե ընդդիմադիր դաշտում գործող գործիչը կամ կուսակցությունը, այլ իշխանությունը: Մոռանում են, եւ ոգեւորվելով սկսում իշխանահաճո հայտարարություններ անել: Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելուն՝ հռետորական հարց է հնչեցրել. «Հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանին՝ «Արդյո՞ք մենք կրկեսի վերածելու հայրենիք ունենք եւ մյուս հարցս Սեյրան Օհանյանին` արդյո՞ք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի որպես շտաբ»:

Ալեն Սիմոնյանին շատերը չեն ճանաչում, եւ դա նորմալ է: Այդ իսկ պատճառով հիշեցնենք կամ նշենք, որ նա հրաշալի հարաբերությունների մեջ է գործարար եւ վերջին ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի հետ ջերմագին հարաբերություններ ունեցող Խաչատուր Սուքիասյանի հետ: Ասում են, որ Ալենն անգամ Խաչատուր Սուքիասյանի աջ թիմակիցն է: Ասում են: Հիմա Ալեն Սիմոնյանը ոգեւորվելով հեգնանքով է խոսում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին: Անգամ դիմում է Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը պետք է որ հաստատ իմանա, որ այս օրերին երեւանյան սրճարաններում համառ լուրեր են պտտվում, որ 2008-ի «Մեր Խաչատուրը» ջանք ու եռանդ չի խնայում Գագիկ Ծառուկյանին համոզելու համար, որ նա վերադառնա քաղաքականություն, եւ որ ինքն էլ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ցուցակում անցողիկ տեղ զբաղեցնի:

Հիմա ստացվում է, որ օրվա կեսը Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր է անգամ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, իսկ մյուս կեսին զբաղված են Գագիկ Ծառուկյանին համոզելով, որ նա վերադառնա քաղաքականություն:


Ոմանք կասեն, թե մարդ են, տուն են պահում, իսկ ինչ անեն այս երկրում: Իսկապես, կարծես ոմանք մեծ ոգեւորություն են ապրում Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի ակտիվությամբ: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո իշխանությունները շատ աշխատատեղեր փակեցին: Հիմա ոմանք ոգեւորվել են, հուսալով, որ այդ աշխատատեղերը կբացվեն: Իհարկե, չի կարելի բացառել, որ արդեն իսկ բացվել են: Հնարավոր է, որ այդպես է դատելով նրանից, թե ոմանք որքան ոգեւորվածությամբ են խոսում Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի մասին:

Եւ այս համապատկերում ինչպես չնկատենք, որ կարծես արդեն երեւում է, նշմարվում է, թե որն է լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» առաջիկա գործառույթը: 

Կարճ ասած, մենք իրոք Կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Եւ մեր երկիրն այնքան ռեսուրս չունի, որ կարողանա կերակրել օրվա կեսը ընդդիմադիր, իսկ մյուս կեսը իշխանությունների պատվերը կատարող եւ թանկարժեք ավտոմեքենաներով եւ թիմ մեկ պաշտոնյայի հետ ընկերություն եւ մտերմություն անող, այսպես կոչված, գործիչներին:

Հակոբ Ասատրյան 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan