Հինգշաբթի, 19 Հունվարի 00:03
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Տարոն Մարգարյանի համար երեւանցիների կարծիքը կարեւոր չէ

2014-06-04 16:01:50

Միկոյանի արձանի տեղադրման հարցը Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ, բայց իշխանությունների համառությունն այս հարցում հուշում է, որ այդ հրեշավոր մարդու կիսանդրու հնարավոր տեղադրումը խորհրդանշական է լինելու մեր երկրի հետագա զարգացման համար:
Ամենատարօրինակն այն է, թե ինչ համառությամբ են իշխանության գլխին հայտնվածները ցանկանում Երեւանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Ոմանք կարծում են, թե այս քայլը միտում ունի ժողովրդի ուշադրությունը շեղել արտագաղթից, գնաճից, Արցախի խնդրից, ՀՀ արտաքին քաղաքականության անհաջողություններից, գործազրկությունից եւ կոռուպցիայից: Հնարավոր է, որ արձանի տեղադրման փորձը նաեւ այս նպատակն է հետապնդում, բայց երբ լսում ես, թե Միկոյանի կիսանդրու տեղադրման վերաբերյալ ինչ է ասում Երեւանի քաղաքապետի պաշտունում հայտնված Տարոն Մարգարյանը, ապա ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ միայն ուշադրությունը շեղող քայլի հետ:
Տարոն Մարգարյանը հայտարարում է, թե արձանի տեղադրման հարցն այն խնդիրը չէ, որ պետք է հասարակական քննարկման դնել: Այլ կերպ ասած, նա պարզապես ասում է, որ երեւանցիները չպետք է որոշեն, թե ում արձանը տեղադրվի, իսկ ումը՝ ոչ: Տարոն Մարգարյանը բացահայտեց, թե ինչ Հայաստան են ցանկանում կառուցել ինքը եւ Սերժ Սարգսյանը: Այդ երկիրը պետք է նման լինի Թուքմենստանին, Ղազախստանին եւ Հյուսիսային Կորեային: Այդ երկրում ժողովուրդը ծպտուն անգամ չպետք է հանի, այլ միայն գովերգի իշխանություններին:
Այսպիսով, եթե մենք թույլ տանք, որ այդ արձանը տեղադրվի Երեւանում, նշանակում է մենք թույլ ենք տալիս, որ կառուցվի այն Հայաստանը, որի մասին երազում են Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, Տարոն Մարգարյանը հայտարարում է, թե Միկոյանը կանխել է երրորդ աշխարհամարտը, իսկ երբ լրագրողն ասում է, իսկ ինչ եք կարծում Միկոյանի հրահանգով սպանված մարդկանց մասին, նա ասում է, թե դա պատմաբաններն են ասում: Մնում է կռահել, թե երրորդ աշխարհամարտից մեզ փրկելու մասին լեգենդն ումից է լսել Տարոն Մարգարյանը: Չի բացառվում, ար այդ մասին իրեն ասել է Անաստասիա Վոլոչկովան, որին հարկատուներիս հաշվին քաղաքապետը ժամանակին հրավիրել էր Երեւան:
Այս իրավիճակում իրենց հստակ կարծիքը պետք է արտահայտեն քաղաքական բոլոր ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ Տարոն Մարգարյանն իր հայտարարության համար, թե սա այն հարցը չէ, որ հասարակական քննարկման դրվի, պետք է ներողություն խնդրի եւ անհապաղ հրաժարական տա:
Հակոբ Ասատրյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan