Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ի՞նչ կասեր Հրանտ Բագրատյանը խորհրդարանում, եթե լիներ պատգամավոր

hraparak.am-ը տպագրել է հարցազրույց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության եւ փիլիսոփայության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ.

- Անցյալ շաբաթ խորհրդարանում բուռն քննարկում էր ընթանում կառավարության կառուցվածքի եւ Իրանից ներկրվող ցեմենտի վրա 22 հազար դրամ պետտուրք սահմանելու վերաբերյալ։ Ելույթ ունեցողներից շատերն իրենց ընդդիմադիր են անվանում։ Հիմա մենք խորհրդարանում ունե՞նք ընդդիմություն, թե՞ ոչ։

- Ոչ։ Ընդդիմադիր ուժն այն է, ով ներկայացված հարցի լուծման ընդդիմադիր, այլ տարբերակ է ներկայացնում։ Ընդդիմադիր ասելով՝ չենք հասկանում դեմ խոսացող։ Նախ, դեմ խոսացող էլ չկա, չնայած մի քանի հոգի «Լուսավոր Հայաստանից» կրավորական կեցվածքով խոսեցին՝ լինի ցեմենտի հարցը, լինի կառավարության կառուցվածքը։

- Արարատի ցեմենտի գործարանը միշտ հովանավորվել է պետության կողմից, բայց ինչո՞ւ նախկինում պետտուրք չէին դնում, եւ ինչո՞ւ պետտուրք։

- Ըստ էության, դա մաքսատուրք է, բայց քանի որ Եվրասիական տնտեսական միությունում մենք իրավունք չունենք մաքսատուրք սահմանել, կարծում եմ՝ պետտուրք են անվանել, որ խնդիր չառաջանա ԵԱՏՄ-ի հետ։ Չնայած, ես գիտեմ, որ այլ ցեմենտ արտադրողները բողոք են գրելու ԵԱՏՄ-ին։

- Իրանի հետ մենք ունենք ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Հիմա Իրանը չի՞ նեղանա։

- Ըստ էության, այդ հարցում պրոբլեմ կա։ Մենք նման խնդիր Իրանի հետ ունեցել ենք։ Իրանը կլռի, ձայն չի հանի, բայց հետագայում ինչ-որ քայլ կանի, օրինակ, պրոադրբեջանական քայլ՝ ընդդեմ Արցախի, եւ մենք, իհարկե, կասենք, որ Իրանը մեզ դավաճանեց։

- Իրանի հետ մեր հարաբերություններում Ձեր վարչապետության շրջանում նման միջադեպ եղե՞լ է։

- Այո, մի ժամանակ համարում էին, որ մեր խաղողի այգիները վերացրեցին, որովհետեւ Իրանից գալիս էր էժան սպիրտ։ Ես Ազգային ժողովում ասացի, որ ընդունում եմ, որ այգիները վերանում են, չնայած այգիների վերացման պատճառը ես համարում էի ԽՍՀՄ քանդվելուց հետո միասնական շուկայի վերացումը եւ հայկական կոնյակի ու գինու արտահանման ծավալի կտրուկ անկումը։ Այնուամենայնիվ, ես հրավիրեցի ինձ մոտ իրանցիներին, եւ նրանք համարեցին, որ սպիրտի վրա մաքսատուրք սահմանելը կլինի ոչ բարեկամական քայլ։ Մենք, իհարկե, կարող էինք նրանց կարծիքը հաշվի չառնել, բայց այդ պահին Իրանից ստանում էինք դիզվառելիք, ընդ որում, ստացվում էր, որ մեզ դիզվառելիք տալով՝ Իրանը պատերազմող կողմերից մեկին օժանդակում է։ Սովորական բեռնատարները մտնում էին մակարոն բերելու, բայց նրանց վրա կային բաքեր, որոնցով դիզվառելիք էր բերվում Հայաստան։ Դրանից հետո ես գնացի խորհրդարան եւ ասեցի, որ կառավարությունը չի մտցնի մաքսատուրք իրանական որեւէ ապրանքի վրա։

- Բայց հետո խաղողագործությունը պրոբլեմներ ունեցավ, ու Ձեզ մեղադրում էին։

- Ասացի արդեն՝ հետազոտությունը ցույց տվեց, որ դա կոնյակի ու գինու արտահանման կրճատման պատճառով էր։ Երբ որ ես կոնյակի գործարանում աշխատեցի եւ կարողացա կոնյակի նոր ստանդարտ սահմանել, որ այն պետք է շշալցված լինի Հայաստանում, մենք տեսանք, թե ինչպես ճիշտ քաղաքականության դեպքում խաղողագործությունը վերականգնվեց։ Ես դա իմ հաղթանակն եմ համարում։ Առաջին անգամ սկսեցինք պայմանագրեր կնքել խաղողագործների հետ, եւ կոնյակի ստանդարտների վերականգնման շնորհիվ հայկական կոնյակը կրկին իր տեղը գրավեց շուկայում, Ռուսաստանում ֆեյքը վերացավ, եւ դրա շնորհիվ շահեցին մյուս գործարանները եւս։ Այդ որոշումներն ինձ դժվար են տրվել, հազար ու մի սպառնալիքի գնով։

- Իրանն ազատ առեւտրի պայմանագիր է պատրաստվում կնքել ԵԱՏՄ-ի հետ։ Ինչպե՞ս կանդրադառնա Իրանի դեմ պետտուրքի կիրառումը։

- Հավանաբար, հասկանալով սա՝ այդ մաքսն անվանել են պետտուրք։ Վաղը Իրանը նույնպես պետտուրք սահմանելով՝ կարող է, օրինակ, թույլ չտալ, որ իր տարածքով մեր ապրանքներն անցնեն։ Իմ կարծիքով, այս անգամ մենք, հանձինս ԱԺ-ի եւ ՀՀ կառավարության, խաղ ենք անում կրակի հետ։

- Արտաքին ասպեկտից անցնենք տնտեսականին։ Մեզ ասում են, որ եթե կառավարությունը չգնար այդ քայլին, աշխատատեղեր էին կորցնելու։

- Մենք սպառում էինք 8 հազար դրամանոց ցեմենտ (համենայնդեպս, սահմանին այդ գնով էր մաքսազերծվում)։ Նախ, ինչո՞ւ այդքան էժանացավ ցեմենտը։ Իրանում տեղի է ունեցել ռեալի 4 անգամ արժեզրկում, բայց էներգակիրները ցեմենտի գործարանին վաճառում են նախկին գնով, եւ շահավետ էր դարձել Հայաստան ցեմենտ ուղարկելը։ Իրանն իրականում ցեմենտի առումով դեֆիցիտային երկիր է, ավելցուկ ցեմենտ չունի։ Ստացվում է, որ սպառելով իրանական ցեմենտը՝ մենք սպառում էինք էժան էներգակիր։ Մենք յուրօրինակ դոտացիա էինք ստանում Իրանից։ Այո, 1200 աշխատող կարող էր տուժել, բայց 35 հազար աշխատող, որոնք զբաղված են շինարարության մեջ, իսկ դա Փաշինյանի օրոք աճող միակ ճյուղն է, տուժելու է։ Ցավալի է տեսնել, որ մենք մեր ժողովրդին զրկեցինք Իրանի բյուջեից անմիջական սուբսիդիա ստանալու հնարավորությունից։

- Այսինքն, մենք պետք է վերցնեինք ու գործարաններ փակեինք հեշտությամբ, հա՞։

- Գործարանը պարտավոր է լինել մրցունակ։ «Արարատ ցեմենտը» մրցունակ չի։

- Ասում են, որ պատճառն էներգակիրների բարձր գինն է։

- Դա հեքիաթ է։ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի գործարաններում գազը, իսկ Ուկրաինայում՝ նաեւ էլեկտրաէներգիան ստանում են համարյա նույն գնով։ Ավելին, մենք սահմանին գազը ստանում ենք ավելի էժան գնով, քան Ուկրաինան, բայց Ուկրաինայում 14 ցեմենտի գործարան կա, Մոլդովայում՝ մեկ, Բելառուսում՝ 3։ Այսինքն, 18 ցեմենտի գործարան է աշխատում, ընդ որում՝ Բելառուսում կա ռուսական ցեմենտի գործարանների հետ մրցակցություն, քանի որ ԵԱՏՄ տարածք է, եւ մաքսատուրք չկա, իսկ մոլդովական ու ուկրաինական ցեմենտը լեհականի ու ռումինականի հետ է մրցակցում։ Ուկրաինան կարողանում է 70 դոլարով վաճառել ամենաբարձր որակի «պորտլանդ» ցեմենտը։ Ես առիթ եմ ունեցել լինել Հայդելբերգի եւ Դիկերհոֆի գործարաններում։ Դրանք նորագույն ձեռնարկություններ են, որտեղ արտադրամասերը բնակարանների նման սալիկապատված են։ Իսկ «Արարատ ցեմենտը» հին գործարան է, ոչ մի լուրջ գումար չի դրվել դրա վերակառուցման, տեխնիկական վերազինման վրա, եւ այդտեղ ունենք ցածրագույն մակարդակի մենեջմենթ։

- Լավ, հնարավոր չէ՞ գործարանը պահել եւ միաժամանակ հսկել խոշորին, որ նա ապահովի ժամանակակից կառավարում։

- Պետությունը կարող էր մաքսատուրք սահմանել Եվրազեսի միջոցով եւ մի քանի տարով օգնել խոշորին, բայց դրա դիմաց պետությունը պետք է ամբողջությամբ կամ մասամբ բաժնետոմսերը գրավ վերցներ սեփականատիրոջից եւ պետք է փոխեր գործարանի մենեջմենթը։ Այդ միտինգներն ու ցույցերը գործարանում սարքած էին ընդդեմ պետության։ Հայաստանում արտադրվող ցեմենտի նմանը Ուկրաինայում ու Բելառուսում վաճառվում է 50-75 դոլարով։

- Կառավարությունը չի՞ ուզում մրցակցություն լինի ցեմենտի շուկայում։

- Ակներեւաբար՝ այո։ Տուրք մտցնելը դրական դեր չի խաղալու։ Խոշորին պատկանող գործարանը չի կարող մրցակցել։ Սրա հիման վրա կստեղծվեն նոր գործարաններ, որոնք կսկսեն կլինկերը տեղում արտադրել։

- Եթե կառավարությունը խոշորին պաշտպանում է, ինչո՞ւ կլինկերի վրա չի ուզում մաքս դնել։

- Կլինկերի մշակման գործարաններ ստեղծելու համար երեք-չորս տարի կպահանջվի։

- Այս տուրքը գործա՞րք է խոշոր գործարարի եւ իշխող քաղաքական ուժի միջեւ։

- Այո, մենք գործ ունենք գործարքի եւ սելեկտիվ արդարադատության հետ։ Մարդն այս որոշման համար օգտագործեց իր քաղաքական ուժը, այս քաղաքական ուժը ֆինանսավորվել է այս նույն ցեմենտի գործարանի հաշվին։ Ի վերջո, սեփականատերը «Մուլտի գրուպն» է, գուցե հենց այս գործարանից չի վերցրել փողը, մյուսներից է վերցրել, այստեղից էլ շահույթ է ստացել։ Փողից հոտ չի գալիս։ Այդ մարդն անում է բարեգործություն, եկեղեցի է կառուցում, ի վերջո, արտահանում է կապիտալ, իր իսկ խոստովանությամբ, բայց պարզվում է՝ մեր հաշվին։

- Ի՞նչ նկատի ունեք։ Ի՞նչ կապիտալ է արտահանում։

- Պետք է Ձեզ ասեմ, որ, օրինակ, 2018 թվականին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 200 մլն դոլար՝ ըստ պաշտոնական տվյալների, այն ժամանակ, երբ որ 2017 -ին արտահանվել էր 1 մլրդ։ Եթե առաջ մենք արտահանում էինք 500-600 մլն դոլար, ստանում էինք 1,5 մլրդ տրանսֆերտ, հիմա արտահանումը դարձել է 1 մլրդ 200 մլն, իսկ մուտքը չի ավելացել։ Մեր շատ գործարարներ բիզնեսներ ունեն Մերձբալթիկայում, Բուլղարիայում, Դուբայում եւ այլն։

- Բայց Փաշինյանն ասում է՝ օլիգարխներ չկան։ Այլ գործարքներ եղե՞լ են։

- Այո, եղել են։ Կան մի քանիսը եւս։ ԱԱՀ-ի գծով արտոնությունները, որոնք ես համարում եմ ոչ թափանցիկ գործարք։ Կամ, հիշում եք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նույնպես խոսում է արտասահմանում լուրջ ներդրումներից, մինչ այսօր չի բերել փաստաթուղթ, որ ինքը, դառնալով նախագահ, եղել է ՀՀ քաղաքացի։ Մեզ ասում էր՝ թղթերը կան, բայց դեկտեմբերի 9-ին, երբ «Իմ քայլը» հաղթեց, գնաց խորհրդարան, ոչինչ նրան չի խանգարում ցույց տալ դրանք։ Ուրեմն գործ ունենք խաբեբայության հետ։

- Վերջում՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների մասին։ Պորոշենկոն 73 տոկոս է ստացել, Զելենսկին՝ 24, մոտավորապես։ Սա դեմոկրատակա՞ն հարաբերակցություն եք համարում։

- Այո, պետք է հաշվի առնել, որ սա երկրորդ փուլն էր, իսկ առաջինում Զելենսկին 30 տոկոս էր վերցրել։ Մեկ այլ օրինակ բերեմ։ 6 ամսից այնտեղ պառլամենտական ընտրություններ են, ու այդ ընտրություններում Զելենսկու կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառան», ունի ընդամենը 18 տոկոս, ոչ թե 80 տոկոս։ Տիմոշենկոյինը՝ 17 տոկոս, երրորդ տեղում Վիլկուլի ղեկավարած օպոզիցիոն բլոկն է՝ 11 տոկոս։ Ժողովուրդը դժգոհ էր Պորոշենկոյի կառավարությունից եւ, միեւնույն ժամանակ, այդ ժողովուրդը չի տրվում մեկին, ի տարբերություն հայերի։ Հինգ տարի առաջ նրան նվիրումով ընտրում էին, իսկ այսօր նա ցածր վարկանիշ ունի։