Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ

«168 Ժամ»-ը գրում է․

«Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար տխուր ժամանակներ են: Կարդացեք մեր լրատվամիջոցների տնտեսական լուրերը և կհամոզվեք: Լուրերի առնվազն կեսը խիստ միջնորդավորված կապ ունեն մեր տնտեսության ու կենցաղի հետ: Նավթի համաշխարհային գների տատանումը, հնարավոր է, որ աղերս ունի: Բայց նման պնդում դժվար է անել եվրոպական ու ամերիկյան տնտեսական գիգանտների ու պարզապես հայտնի ընկերությունների մասին կարևոր (ու ոչ այնքան) լուրերի մասին: Պատճառը հավանաբար այն հասարակական-քաղաքական իրավիճակն է, որում հայտնվել ենք բոլորս: Տնտեսական կյանքում «պաուզայի» կոճակ է սեղմված:

Փոխարենը՝ հասարակական-քաղաքական կյանքը եռում է՝ «Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ» կարգախոսի հանգույն: Տպավորություն է, որ մեր նոր իշխանություններն ամեն օր աշխատանքի գալուց հետո տառապում են՝ փորձելով գտնել «ի՞նչ անել» հարցի պատասխանը: Ենթադրում եմ, որ նրանց մեծ մասն ազնիվ ու նվիրված մարդիկ են: Հետևաբար՝ չեն ուզում առանց աշխատանքի աշխատավարձ ստանալ:

Գործադիր ու օրենսդիր թևերում հայտնված՝ փորձում են զբաղմունք գտնել: Նման զբաղմունք է, ասենք, հարկային, աշխատանքային, ընտրական (և այլն) օրենսդրության մշակումը: Բայց դա ծանր, երկարատև ու, որ ավելի կարևոր է` լայն հասարակության համար աննկատ աշխատանք է: Հետևաբար՝ մտածում-մտածում ու առաջարկում են փոխել, ասենք, դպրոցի տնօրեններին: (Կրկնում եմ՝ կրթական համակարգը բարեփոխելը, ծանր, երկարատև, լայն հասարակության համար աննկատ զբաղմունք է): Ու լայնորեն սկսում է իրագործվել «Փոխենք տնօրեններին» կարգախոսը:

Հատկապես, որ տնօրենների նկատելի մասն իսկապես մեղքեր ունի: Բայց ոչ մեկին չի հետաքրքրում, որ երկրում առնվազն 1400 դպրոց կա: Նոր տնօրեններն էլ որոշակի փորձ ու հմտություն ունեցող մարդիկ պիտի լինեն` այդքան տնօրենացու գտնելը հեշտ խնդիր չէ:

Մի կողմ թողնենք, որ ՊԵԿ-ի առայժմ կիսատ-պռատ հրապարակվող կոռուպցիոն «պատահարը» հակառակի պես ապացուցեց` եթե համակարգը չես փոխում, ապա նոր նշանակված պաշտոնյան շատ արագ վերաճում է իր նախորդի կրկնօրինակի: Բայց դա չէ կարևորը. նոր պաշտոնյան հաջորդ օրը կրկին գալիս է աշխատանքի ու նորից բախվում «ի՞նչ անել» հարցին: Կրկնում եմ` մարդը ազնիվ է, նվիրված ու գիտի, որ երեկոյան ընկեր ու բարեկամ հարցնելու են՝ «ի՞նչ արեցիր այսօր»: Հո չի՞ ասելու, որ օրենսգրքի նոր փաթեթում երկու հոդվածի առաջարկություն է գրել:

Շրջապատի հետ զրույցի թեմա է պետք: Հակառակի պես՝ աղմկոտ ձերբակալություններն էլ ավարտվել են: Հետևաբար՝ երեկոյան ընկեր ու բարեկամին պատասխան ունենալու համար պետք է փոփոխության նոր ծրագիր: Օրինակ, «եկեք փոխենք դրոշ, գյուղապետ, հիմն» (հիմնի փոփոխության ծրագիրը կարելի է երկու փուլով առաջարկել` խոսքերը՝ առանձին, երաժշտությունը՝ առանձին): Այդպես կարելի է մի քանի օրվա զբաղմունք գտնել: Բայց հակառակի պես՝ գյուղապետերի փոփոխության ծրագիրը չտվեց սպասված արդյունքները: Բարեհունչ անուն ունեցող մի գյուղի ղեկավար՝ անսալով վարչապետի հորդորին, հրաժարական տվեց, ապա առաջադրվեց ու հաղթեց: Հետո մի քանի օր կառավարության շենքի դիմացի մայթով անցնել հնարավոր չէր` պարտված (բայց նոր ուժի համակիր) թեկնածուն համախոհների հետ միտինգ էր անում: Նրանք, հավանաբար, նոր ու պերմանենտ ընտրություններ էին պահանջում իրենց առաձին վերցրած համայնքի համար:

Միտինգավորներին ընդունել-լսելը մի քանի օրվա զբաղմունք էր գործադիրի մի քանի աշխատակցի համար: Բայց ընդամենը մի քանիսի: Մյուսների համար «ի՞նչ անել, էլ ի՞նչ անել» հարցը շարունակում է մնալ հեգեմոն: Մի քանի օր կարելի էր զբաղվել լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օրինականության պարզաբանմամբ: Հետո ասել, որ լրատվամիջոցները ստացած ծանուցումը ճիշտ չեն հասկացել:

Ապա կարելի է հասարակական քննարկման թեմա դարձնել մշակութային ՊՈԱԿ-ների միավորման հարցը, ապա ասել, որ այն վերջնական չէ: Բայց դե զբաղմունք է` ցերեկը տպագիր լրատվամիջոցներն են հարցազրույց խնդրում, երեկոյան` հեռուստատեսությունները:

Հենց հետաքրքրությունը մարի, կարելի է առաջարկել վերանայել ազգային ու պետական տոնացույցերը: Ընդ որում՝ առանձին-առանձին: Հատկապես հարկավոր է լրացուցիչ վճարովի ոչ աշխատանքային օրվա խոստումը: Բոլորովին կարևոր չէ, թե ինչի համար: Բոլորին դուր կգա` և՛ աշխատանք ունեցողներին, և՛ գործազուրկներին: Ոչինչ, որ մեր պետական տոները մի քիչ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Ոչինչ, որ վարչապետն անդադար աշխատելու անհրաժեշտության մասին է խոսում: Ոչինչ, որ պաշտոնապես 20 տոկոսանոց գործազրկություն ունենք (մենք հո գիտենք, որ այդ թիվն իրական չէ, ու ճաշակի հարց է ոչ միայն այն, թե որքան է շեղվում իրականությունից, այլ այն, թե որ ուղղությամբ է շեղվում): Ի վերջո, շնորհիվ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Բերնշտեյնի՝ գիտենք, որ՝ «շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ»:

Ու ինչպես կասեր մեր քայլող դասականը՝ «Գործի ենք գցել մեր շարժիչը/ու շարժվում ենք գիշեր ու զոր»:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում բոլորից. ովքեր վիրավորվեցին գիրս ընթերցելիս: Ներողություն: Բայց ես իսկապես առայժմ կարծում եմ, որ նոր գործիչների գոնե մի մասն ազնիվ է ու նվիրված` «քամու աշխատանք» հիշեցնող իրենց ձեռնարկներում: Նրանք առաջին սերունդը չեն, ում չի հաջողվում հեղափոխական փառապանծ առօրյայից անցնել միապաղաղ աշխատանքային առօրյայի: Եթե ձևափոխենք մեր մեկ այլ դասական նախադասություն, կասենք՝ «Պատմական օրերի հիշողությունները խնամք չեն պահանջում»: