Գյումրիում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 12-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 09:30-ին:
Մաքրման աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղղված ինչպես քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին, այնպես էլ բոլոր շահագրգիռ բնակիչներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքի մաքրության ու բարեկարգման գործում։
Կազմակերպիչները մասնակիցներին կապահովեն անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, ավելներով, բահերով, աղբի պարկերով և անհրաժեշտ այլ գույքով։
Համայնքապետարանը հորդորում է գյումրեցիներին ակտիվորեն միանալ նախաձեռնությանը՝ կազմակերպելով մաքրման և բարեկարգման աշխատանքներ նաև սեփական բակերում և հարակից տարածքներում։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան