Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան
Մենք որևէ բիզնեսի հետ որևէ առնչություն, որևէ փայ չունենք՝ բացի նրանից, ինչ հայտարարագրել ենք: Այդ կարգավորումները մենք ենք ընդունել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյա թիմակիցների նվիրատվություններին, որոնք հայտարարագրում նշվում են:
Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի պարտականությունն է վերլուծել բոլոր հայտարարագրերը, դուրս բերել բոլոր այն դեպքերը, որոնք չեն հիմնավորվում մարդկանց օրինական եկամուտներով: Եթե դա պատշաճ կերպով չի արվում, ապա պատասխանատուները, ըստ վարչապետի, պատասխանատվության կենթարկվեն:
Նա նաև հիշեցրեց, որ օրենք է ընդունվել, ըստ որի՝ պաշտոնյան իրավունք չունի նվեր ստանալ: Այս համատեքստում վարչապետը պատմեց, որ Փարիզ մեկնելիս օդանավի մեջ մի սփյուռքահայ ոսկերիչ ցանկություն է հայտնել շղթա նվիրել, սակայն Փաշինյանը մերժել է՝ հաշվի առնելով ընդունված օրենքը, այն է՝ պաշտոնյան իրավունք չունի թանկարժեք նվեր ընդունել:
«Մենք այսպես ենք վարվում: Ով այսպես չի վարվում, հետևանք կառաջանա: Չնայած այս իներցիան կանգնեցնելն էլ հեշտ չէ, բայց մենք, ըստ էության, համարյա կանգնեցրել ենք: Արտոնյալներ չեն լինելու, չկան: Եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, որ արտոնյալ է, դրան կլինեն հետևանքներ: Չկան արտոնյալներ ՀՀ-ում»,- ասաց նա:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին