Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկը
Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին։ «Բաշկորտոստանում ավիահարվածի պատճառով հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում է ընկերության օբյեկտներից մեկը», - հայտնել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
«Նշված օբյեկտում ապրանքներ չեն պահվում», - ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նաև հայտնել է, որ «իրականացվել է կանխարգելիչ տարհանում»։
Սա Wildberries-ի պահեստներում բռնկված առնվազն 18-րդ հրդեհն է հուլիսի 18-ից ի վեր, երբ Ուկրաինան սկսել է թիրախավորել ռուսական շուկայի լոգիստիկ օբյեկտները՝ պնդելով, որ ընկերությունը վաճառում է ռազմական ապրանքներ։
Wildberries-ը վերջին հարձակման մասին հայտնել էր օգոստոսի 11-ին։ Այդ օրը Վորոնեժի մարզում հրդեհներ էին բռնկվել երկու պահեստներում։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել էր Սալավատ քաղաքի արդյունաբերական գոտու վրա հարձակման մասին։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում