Նա նշել է, որ քանի դեռ համաձայնագրի տեքստում չէին ներառվել վերջին կետերն ու պահանջները, փաստաթուղթը համաձայնեցված չէր, և բանակցությունները շարունակվել են մինչև վերջին ժամը։
Ըստ նրա, ներկայումս պատրաստվել է փոխըմբռնման հուշագրի վերջնական տեքստը, իսկ վերջնական ստորագրումը տեղի կունենա ուրբաթ օրը հիմնական կողմերի միջև Շվեյցարիայում։
Ղարիբաբադին հավելել է, որ առավոտից ուժի մեջ են մտնում երկու հրատապ իրադարձություններ․ առաջինը՝ պատերազմի և ռազմական գործողությունների դադարեցումը տարբեր ճակատներում, ներառյալ Լիբանանը, ինչը նաև պարունակվում էր Պակիստանի վարչապետի տեքստում։ Երկրորդը՝ ԱՄՆ նախագահի կողմից ճանաչված ծովային շրջափակման վերացումն ու դադարեցումը։
Իրանի պարտավորությունների վերաբերյալ նա նշել է, որ դրանք ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրվանից՝ համաձայնագրի պաշտոնական ստորագրումից հետո։
Միաժամանակ Իրանի ԱԳՆ փոխնախարարը ընդգծել է, որ երկրի զինված ուժերը միշտ կլինեն պատրաստվածության վիճակում և «մատը ձգանի վրա»՝ ցանկացած սպառնալիքի հակազդելու համար։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Հայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության...
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
Մոուրինյուն պաշտոնապես հաստատել է, որ շուտով կգլխավորի Մադրիդի «Ռեալը»