Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները
Ինչպես տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը, կարկտահարությունից տուժել են համայնքի 14 բնակավայրի ցորենի և գարու ցանքատարածությունները։ Որոշ բնակավայրերում ուժեղ քամին վնասել է նաև անհատական բնակելի տների տանիքները, կոտրվել են պատուհանների ապակիներ։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների հետ շրջել է տուժած բնակավայրերում և տեղում արձանագրել աղետի հետևանքով պատճառված վնասները։
«Այն ցանքատարածությունների դեպքում, որոնք ապահովագրված չեն, մեր մասնագետների միջոցով կփորձենք գնահատել վնասի չափը, կկազմենք համապատասխան արձանագրություններ և դրանք կներկայացնենք կառավարությանը»,-նշում են համայնքապետարանից՝ հավելելով, որ ապահովագրված ցանքատարածությունների սեփականատերերը փոխհատուցում կստանան ապահովագրական ընկերություններից, իսկ չապահովագրված տնտեսությունների վերաբերյալ տվյալները կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին։ Վնասների ուսումնասիրությունը շարունակվում է։
Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու է ստացված ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու է վնասների ծավալը։ Առանձին գույքագրման կենթարկվեն նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասները։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց