Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Հարցում

«Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան

«Էսօր որոշ շառլատաններ, գուցե և անգիտակացաբար, բայց շատերը՝ նաև գիտակցաբար, մեզ ասում են` դուք պաշտոնակռվի եք դուրս եկել. արա, ա՛յ տղա, ես պաշտոն ունեմ էսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում է բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոն:

Նա նշեց, որ, թեև ինքն այսօր պաշտոն ունի, բայց խոսում է ԱԺ-ն ցրելու անհրաժեշտության մասին, քանի որ կարծում է՝ էյֆորիայից ազատված հասարակությունն ավելի օբյեկտիվ ընտրություն կկատարի. «Ես այսօր պաշտոն ունեմ, ասում եմ՝ եկեք ցրենք ԱԺ-ն: Ե՞ս եմ պաշտոնակռվի դուրս եկել, կամ ինձ նման ընդդիմության մյուս պատգամավորնե՞րը:

Եթե մեզ այսօր հետաքրքրեր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, կասեինք՝ այ մարդ, գործ չունենք, ձեն չհանենք, մեզ համար սուսուփուս նստենք. աշխատավարձ ստանում ենք, խրախուսում ստանում ենք… Ամո՛թ է նման մեղադրանք հնչեցնելը: Սա մանիպուլյացիա է, այ իրենք, որ մեկ-մեկ ասում են՝ դուք մանիպուլյացիա եք անում, հիմա իրենք դասական մանիպուլյացիայի վրա են նստած ամեն օր:

Մենք հակառակը՝ ասում ենք՝ եկեք այս ԱԺ-ն ցրենք, նոր ընտրություններ նշանակենք, թող նոր ընտրություններով ժողովուրդն արդեն էյֆորիայից դուրս եկած վիճակում ավելի օբյեկտիվ ընտրություն կատարի»:

Հարցին՝ արդյոք այս իշխանությանն արժե՞ սահմանադրությամբ, օրենքով ինչ-որ բան բացատրել, պատգամավորը պատասխանեց. «Եթե մենք այլ բան անենք, օրենքները խախտելով գնանք, մենք, ստացվում է, որ հավասարվում ենք Նիկոլ Փաշինյանին,- ապա հավելեց,- Նիկոլ Փաշինյանը, եթե բարոյականություն ունենար, պետք է նախ՝ չստորագրեր, պետք է ժողովրդի հետ ազնիվ լիներ, իր տակ պառկած և աշխատող լրատվամիջոցները անընդհատ չասեին՝ հաղթում ենք, հես ա կտեսնեք՝ Գետաշենն ենք գրավել, Շահումյանը… խաբելով տարան-տարան, վերջում կանգնեց-ասեց՝ ինձ վրա մեղք չդնեք, դուք եք մեղավոր: Իր սովորության համաձայն՝ բոլոր պարտությունները վերագրում է ընդդիմությանը, իր հետ կապ չունեցող հաջողությունները վերագրում է իրեն. սա է իր ոճը»:

Անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկարագրած հայտնի դրվագին, ըստ որի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եղել էր հրամկետում, Գևորգ Պետրոսյանը ասաց. «Նախ՝ իր ընտանիքի անդամներն ի՞նչ գործ ունեին՝ գնային էնտեղ, գեներալներին նեղացնեին, հանձնարարություններ տային: Իրենք հաստատ ռազմական գործի հետ կապված որևէ անելիք չունեին այնտեղ, էդ ո՞վ պիտի դա կանխեր, ինքը: Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում:

Հիմա ես չեմ ուզում ինչ-որ քաղաքական շահի տպավորություն թողնի իմ ասածը, բայց արա ընկե՛ր ջան, դու բան ու գործ չունե՞ս, էսօր ընկել ես Ծառուկյանի մանդատի հետևից, ՀՀ թիվ մեկ հարցը Ծառուկյանին մանդատից զրկելն է՞. բա էսպես կարելի՞ է թքած ունենալ գերակայությունների վրա»:

Պատգամավորն ակնկալում է, որ վարչապետն ասուլիսով կներկայացնի ռազմագերիներին վերադարձնելուն ուղղված իր քայլերը՝ հաշվի առնելով այս օրերին տարածվող դաժան տեսարանները և լուրերը. «Դուք գիտե՞ք երեկ ինչ է իմ ականջին հասել. իհարկե, օդում կախված լուրերի համաձայն, որ մեր ռազմագերիներին (չգիտեմ, Տա Աստված` սուտ լինի, ես սա որպես փաստ չեմ հնչեցնում, երեկվանից ես ամբողջ գիշեր չեմ քնել) պատրաստվում են ուղարկել Իսրայել, թե որտեղ, որպեսզի փոխպատվաստումներ անեն, օրգաններ հանեն, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»:

Դիտարկմանը, թե դրանից հետո իրեն բա՞ն եք բացատրում, նա արձագանքեց. «Էթամ-խփեմ, եթե չխփեմ, ամոթ լինի ինձ: Բայց ինձ չեն հասկանա՝ կասեն՝ դու հեղափոխությամբ եկածին գնացիր-վերացրիր»:

Անդրադառնալով ուժային համակարգին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, թեև մեծագույն հարգանք ունի նրանց հանդեպ, այդուհանդերձ չի կարող հասկանալ, թե ոստիկանը ինչպես է ապօրինի հրահանգով ոչ համաչափ ուժով բերման ենթարկում քաղաքացիներին. «Նա ինչո՞վ է տարբերվում թուրքից, հո մենակ անձնագրով չի՞: Իհարկե, կա հրամանի կատարման ինստիտուտ, բայց կա նաև ակնհայտ ապօրինի հրաման չկատարելու քո իրավունքը:

էս ո՞ւր են հասցրել պետական ծառայությունը. էսօր ԱԱԾ-ն, եթե իր դիրքերում լիներ, շատ շուտ կիմանայինք, թե մեզ ինչ է սպասում: Ինքն էլ թող ազնիվ լիներ ժողովրդի հետ. էդ որ կանգնում-ասում է՝ ժողովուրդն է երկիրը, արա բա մի հատ գայիր, ժողովրդի կարծիքը հարցնեիր՝ էդ ռեսուրսներով դու կարող ե՞ ս…»:

Դիմելով վարչապետին՝ պատգամավորը հարցրեց. «Եթե դու էդքան դուխով տղա ես, կարող ե՞ս Երևանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գաս, գիտե՞ս քեզ ինչ կանեն և ճի՛շտ կանեն, որովհետև դու գլխակեր ես, դու կերար 5 հազարից ավել երեխու գլուխ, հաշմանդամություն պատճառեցիր մոտ 10 հազարին, էլ չասած, որ հողերը, մեր հայրենիքը զիջեցիր (հողեր, որ ասում ենք, չեմ ընդունում. հողամաս չի, որ վրան տանձի ծառ լինի, դու էլ զիջես, նա հայրենիքն է զիջել): Եվ էդքանից հետո՝ անամոթաբար ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև ինչ-որ կադրային փոփոխություններ է անում, աննորմալ նշանակումներ, որ ոչ մի տրամաբանություն չկա դրանց մեջ:

Փոխանակ ինքն ասեր՝ այո, ժողովո՛ւրդ, ես ընդունում եմ, որ սխալվել եմ, որ ապիկար եմ եղել, խնդրո՛ւմ եմ ինձ ներեք, հենց միայն նրա համար, որ ես ձեզ ազատագրեցի նախկին իշխանություններից, բայց էսօր էդ մարդը մի հատ էլ վեր է կենում, հաթաթա է տալիս… Թող մյուս անգամ գա ԱԺ էդ ինտոնացիայով խոսի, տես իրեն ինչ է սպասվում…

Գնում, սրա-նրա առաջ կռանում է, խոնարհվում է… Ալիևի նման փալասը, որին իր ընտանեկան կերպարի պատճառով ամբողջ աշխարհը ծաղրում է, էսօր իր վրա ծիծաղում է:

Բա Փաշինյա՛ն, եթե Ալիևը քո վրա ծիծաղում է, երգ են հնարել իր վրա (ես ամաչեցի այդ երգը լսել), ասում են, որ ինչ-որ նախաձեռնություն էլ կա, որ իրեն ճանաչեն Ադրբեջանի հերոս, դու էս պայմաններում, ընկեր ջան, ի՞նչ ես գնալու բանակցես:

Դրա համար, եթե արժանապատվություն մնացել է, Փաշինյա՛ն, մեջդ, հրաժարական տուր, ամոթ է, դու ուզում ես երկրորդ Մարտի մե՞կ անես, բայց ես վստահ եմ, որ չի՛ լինելու: Դու քո իշխանությունը պահելու համար ներքին ցեղասպանություն մի՛ իրականացրու, որովհետև արդեն Թուրքիան արտաքին ցեղասպանությունը երկրորդ անգամ սկսել է»:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Սոթքի հայտնի միջադեպին. «Երեկ գիշերը արդեն Վարդենիս է հասել թուրքը, հիմա ի՞նչ անենք. գա Երևան հասնի, մենք էլ բոլորս ավտոմատները առնենք…Կամ ասենք՝ թուրքը, որ եկել է, Նիկո՛լ Փաշինյան, դու քո ազգային անվտանգությունը փոխանակ աշխատեցնես նպատակային նշանակության, բա ո՞ւր էր էդ Ազգային անվտանգությունը, որ չի հաղորդել՝ թուրքը հասել է Սոթքին արդեն, որովհետև իրենն ազգային անվտանգություն չի, դա իր անձնական անվտանգությունն է»:

Հարցին, իսկ գուցե ինքը գիտի՞, որ պետք է գան, նա պատասխանեց. «Դե, եթե ինքը գիտեր, ուրեմն ինքը պետական դավաճան է, ես ուրիշ պիտակ չունեմ իրեն կպցնելու»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan