Այսօր՝ 26 սեպտեմբերի 2021թ., 00:00
Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (տեսանյութ) Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ատլանտիկայում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով չորրորդ կատեգորիայի Մոնակոյի իշխանը գալա-երեկոյին կնոջ փոխարեն ներկայացել է Շերոն Սթոունի հետ Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին». Զոհրաբյան Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. ջահերով երթ` դեպի Եռաբլուր Եթե Հայաստանին պետք է Էրդողանը թելադրի պայմաններ սահմաններ բացելու և հարաբերություններ հաստատելու համար, ապա ի՞նչ անկախության մասին է խոսքը Կա՞ մի ադրբեջանցի, ով ասի, թե Արցախը հայկական է. չկա, ուրեմն, ինչո՞ւ են մեր մեջ այդքան շատ հակահայերը Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը 44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց Գնալով մեր վիճակն ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են սեփական ժողովրդի շարքերը պառակտելով Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում Երկիրը կործանած ստահակին հայհոյելու համար քրեական գործ են հարուցում, իսկ ահա այսպիսի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԻ համար՝ ոչինչ էլ չեն անելու Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան «Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը Ո՞նց պատերազմ հաղթած երկրի ձեռքից Շուշին ու Հադրութը գնաց. ինչ ենք պատասխանելու երեխեքին. ազատամարտիկ Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Հայկական արդարադատություն Այս օրենսդրական փաթեթը ՍԴ որոշումը նման կերպ խախտելով բերելը հանցանք է. Արամ Վարդևանյան Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն Բրյուսովի անվան համալսարանում ուսանողի դիմակ չկրելու դեպքում կպատժվի դասախոսը Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ «Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը. ԱԳՆ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1597-ով Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում Բայդենը եւ Մոդին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Մելաձե եղբայրներն իրենց մոր ծննդյան օրը կանանց չեն հրավիրել Բոսֆորում ռուսական բեռնատար նավը բախվել է թուրքական նավին Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար. Զեմֆիրա Միրզոեւա Մեսին ու Վերատին պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Ժողովրդավարություն գոչելով՝ Նիկոլը հանձնեց Արցախը. խաղաղություն պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Աշոտյան Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ Ժանտախտի խրախճանքը Պլանավորված պարտությունն ապացուցվում է Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դատարանի որոշմամբ Արմեն Գեւորգյանը չի կարող մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին. չի մեկնի նաեւ Մամիջանյանը Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3 Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան Ալիեւը փորձեց մեղմացնել մինչեւ վերջ չգնալու եւ ռուսական զորքերի տեղակայումը թույլ տալու մասին մեղադրանքները Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը
Հարցում

«Երկիր աղետյալ». ինչ եղավ եւ ով է մեղավոր այս դժոխքի համար. Միքայել Մինասյան

Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան եւ խայտառակ օրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

««Երկիր աղետյալ». ինչ եղավ եւ ով է մեղավոր այս դժոխքի համար

Դադիվանքի դատարավարության սպասումով

Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան եւ խայտառակ օրերը։

1920-ից ի վեր մեր ժողովուրդը երբե՛ք, կրկնում եմ՝ երբե՛ք չէր պարտվել։

Երբե՛ք թուրքին հող չէր հանձնել։

Կոտորվել էր, նահատակվել, ենթարկվել ցեղասպանության՝ Բաքվում եւ Սումգայիթում, բայց երբե՛ք հող չէր հանձնել։

Երեկ Նիկոլը հանձնեց 7 շրջան, Արցախի տարածքի մի մասը՝ Շուշիով եւ Հադրութով, թողեց Արցախն առանց կարգավիճակի, իսկ արցախցիներին՝ անտեր ու անտուն։

Նա հանձնեց 30 տարվա մեր հերոսների թափված արյունը, պատմությունը, հայկական գյուղերն ու քաղաքները, Ղազանչեցոցն ու Դադիվանքը։

Ինչպես ստացվեց, որ հասանք այստեղ՝ այս աղետին։

Երկրում պատերազմ է, համավարակ, տնտեսական ճգնաժամ, ահռելի քանակի զոհեր, պետական գրաքննություն, իշխանության վակուում եւ նիկոլական չնահանջող ստեր ու ագրեսիա։ Ցանկն՝ անվերջ շարունակելի, բայց կա մի անուրանալի իրողություն. 2018-ից այս կողմ Հայաստանը չունի ոչ մի հաջողություն, չի գրանցել ոչ մի շոշափելի ձեռքբերում՝ միայն կենաց-ելույթներ, ներքին անհաշտ կռիվ եւ մեղավորների անվերջ փնտրտուք։

Այս ամեն ինչը գիտեին բոլորը, հետեւանքների մասին զգուշացնում էին շատերը, բայց այս գեհենը շարունակվեց ու բերեց մեզ հասցրեց շատ սպասելի, կանխատեսելի ու տրամաբանական հանգրվանի՝ դժողքի դռան։

Իշխանությունը տապալել է ամեն ինչ՝ կորոնովիրուսի դեմ պայքարից մինչեւ պատերազմ, ապաշնորհ դիվանագիտությունից մինչեւ զրոյական ներդրումներ, բայց, միեւնույն է, դե՛ռ հույս ունի չոր դուրս գալ այս իրավիճակից։

Նիկոլ Փաշինյանը բունկերից դե՛ռ սպառնում է։ Դե՛ռ մեղավորներ է նշանակում։ Իշխանական ֆեյքերը կեղծ հաղորդագրություններով մեղավորներ են կարգում։

Եվ կա հասարակության մի մաս, որը նախընտրում է ապրել ՑանցաՀայաստանում եւ դեռ ներում ու պաշտպանում է այս իշխանությանը։ Հասկանալի է, որ պաշտպանելով Նիկոլին, հասարակությունը պաշտպանում է իր ընտրությունը, ինքն իրեն։ Որովհետեւ հակառակ դեպքում պիտի ընդունի, որ սխալվել է, որ խաբվել է եւ մեղավոր է այս աղետի համար։ Այդ պատճառով կախվում է Նիկոլի ամեն մի խոսքից, նիկոլականների ամեն մի ցանցային գրառումից։ Նույնիսկ հիմա, երբ փաստացի կորցրել ենք հայրենիքի մի մասը։ Ինքն իրեն հույս է տալիս։ Ինքն իրեն խաբում է՝ չցանկանալով առերեսվել իրականությանը։

Մեղադրում է նախկիններին, տարածում ակնհայտ կեղծ տեսագրություններ, սփոփում իրեն, թե կարող էր ավելի վատ լինել (չհասկանալով, որ սրանից վատ նույնիսկ տեսականորեն չկա), չի ցանկանում կարդալ դավաճանական փաստաթուղթը, չի պատկերացնում, թե ինչ ենք կորցնում, չի ընկալում, որ նման փաստաթղթի չէինք հասնի, եթե Նիկոլը չլիներ այս աստիճան անմեղունակ։

Նույնիսկ իշխանության ներսում տեղյակ չեն եղել փաստաթղթից։

Ցանցահայաստանում համատարած կուրություն է եւ ամենամեծ դժբախտությունն այն է, որ եթե կույր չլինեին, գուցե տեսնեին վերահաս վտանգը, գուցե զգային ավելի շուտ։ Բայց Ցանցահայաստանը ոչ միայն չի տեսել, այլ չի ցանկանում բացել աչքերը հիմա։ Հիմա, երբ կա փաստաթուղթ եւ այն ստորագրած դավաճան։

Այդ ընթացքում մեր զավակները զոհվեցին, մեր ծնողները շնչահեղձ են լինում տանը թոքաբորբից, իսկ աշխատավայրերը չբացվեցին, փակվում են ու փակվելու են։

2016-ի ապրիլյան պատերազմի հաղթանակը թողեցինք որ մեզ համոզեն, թե պարտություն էր։ Հիմա, կարծում եմ, գիտենք, թե ո՛րն է իրական պարտությունը։

Ինչպես սա պատահեց։ Ինչպես դարձանք երկիր աղետյալ։ Փորձենք հասկանալ ու գտնել որտեղից ամեն ինչ սկսեց սխալ գնալ։

Այս ամենի նախաբանը եւ մեծ խեղումը սկսվեց տարիներ առաջ, երբ Ֆեյսբուքահայաստանը ահաբեկիչներին որակեց ապստամբներ, տեռորիստական ակտը՝ հերոսություն, իսկ զոհված 3 ոստիկանին՝ «ռեժիմի սպասարկուներ»։ Նրանք որոշեցին, որ մարդասպանությունը «ապստամբության անցանկալի հետեւանք է», պետության կողքին լինելը՝ դավաճանություն, պետության դեմ լինելը՝ հերոսություն։

Իրականության, տրամաբանության, բոլոր տիպի օրենքների չեղարկման հիմքը դրված էր։ Ու դժոխքը սկսվեց։

Մաս 1. Իրականության մերժում

Հետո եղավ 2018-ի ապրիլ-մայիսը եւ ՑանցաՀայաստանի ժողովուրդը «ազատագրվեց»։ Ավելի ուշ այս բառը ամենից հաճախ կհնչի եւ ամենից շատ կգործածվի, որովհետեւ կպարզվի, որ այն հանգուցային բառ էր։

Իրականում Նիկոլը ՑանցաՀայաստանի ժողովրդին ազատագրեց պատասխանատվության զգացումից` խոսքի ու գործի համար։ Դարձրեց իր պես։ Դարձրեց Երկիր-«Հայկական ժամանակ»։ Ավելին, ՑանցաՀայաստանի ժողովուրդը սկսեց չվախենալ անպատասխանատվության հետեւանքներից։ Մենք հայտնվեցինք ազատ ճախրանքում, որն ընդամենը 2.5 տարի անց դառնալու էր ազատ անկում։

Բայց մինչեւ այդ, Նիկոլի տված ազատության շնորհիվ մենք մերժում էինք աշխարհաքաղաքականությունը։ Հավաքական ցանկությունն ավելի կարեւոր էր, քան անմեղության կանխավարկածը, էյֆորիան պահպանելը գերակա էր իրական գործից, լավ ճառ ասողը՝ պրոֆեսիոնալից, հավատարիմը՝ տեխնոկրատ գործ անողից, լավ ստատուսը՝ ճիշտ նշանակումից։ Դա Նիկոլի արածը չէ։ Դա Նիկոլի կառավարման ժամանակ հանրային հավաքական որակն է՝ նիկոլիզմը։

Նիկոլիզմը հանրային դժգոհության եւ պետության մերժման քաղաքականությունն էր՝ համեմված անպատասխանատվությամբ եւ անհեռատեսությամբ։

Ու կարեւոր չէ, որ այդ ընթացքում, ով խոսում էր՝ լռեցնում էին, ով մտահոգություն էր հայտնում՝ պիտակավորում էին։ Ցանցահայությունը մերժում էր բոլորին, ու առաջին հերթին իրականությունը։

Արցախի պատերազմը ուներ նաեւ մեկ այլ ճակատ։ Այնտեղ ֆեյսբուքահայաստանի ճակատամարտն էր ընդդեմ իրականության։ Իսկ այն սկսվեց դեռ կորոնավիրուսի ժամանակ։ Մահերի ու վարակվածների թվով համաշխարհային տասնյակում հայտնված երկրում իշխանությունը մարսեց ու մարսում էր իր ապաշնորհ կառավարումը։

Մենք պատերազմեցինք 44 օր։ 44 օր շարունակ եւ մինչեւ Նիկոլի դավաճանական ստորագրությունը ՑանցաՀայաստանը դեռ կռիվ էր տալիս իրականության դեմ։ Դեռ քննարկում էր՝ Շահումյանի ու Գետաշենի ազատագրումը եւ նոր հեշթեգերի դիզայնը։

Ցանցային Հայաստանը ցանկանում էր լսել մեկ ԱԹՍ-ի խոցման մասին եւ բացարձակապես հրաժարվում էր ընկալել մի ամբողջ երկիր հանձնելու փաստը, նույնիսկ եթե դա ասվում էր քարտեզով։

Մարտերը Շուշիում էին եւ որեւէ մեկը չէր ցանկանում ինքն իրեն հարց տալ՝ ինչպե՞ս ադրբեջանցիները հասան Շուշի։

Ցանցային Հայաստանը կարոտ էր ոչ թե հաղթանակի, այլ հաղթական ստատուսի։

Ցանցային Հայաստանը ցանկանում էր ոչ թե հաղթանակ, այլ հաղթանակի հեշթեգի առաջխաղացում Թվիթերում։

Ցանցային Հայաստանը ցանկանում էր կիսվել զինվորների լուսանկարներով, եւ չնկատել հարյուրավոր սպանված զինվորների ցուցակները։

Ցանցային Հայաստանում մահ չկա։ Մահացածները ինստագրամի նկարներն են եւ ոչ մեկին հետաքրքիր չի թշնամու մոտ եղած դիերը, գաղտնի պահվող զոհերի իրական թիվը եւ դիահերձարանների դիմաց հերթապահող խելագարված ծնողները։

Ցանցային Հայաստանում Ֆրեզնոյում ճանապարհ փակելը, կամ Նյու-Յորքում Բրուքլինի կամուրջը 20 րոպեով փակելը ստվերեց Ջեբրաիլի հանձնումը։

Ցանցային Հայաստանում բոլորը ժինգյալով հաց են գնում, եւ համառորեն չեն նկատում պետության կողմից անտերության մատնված արցախցիներին՝ Երեւանում ու մարզերում։

Ցանցային Հայաստանում մենք հպարտանում ենք Եվրոպայից ու Ամերիկայից ստատուս գրողներով եւ չենք նկատում դեսպանների ու դիվանագիտական կորպուսի մեծ մասի ամլությունը։

Ցանցային Հայաստանը հաղթեց իրական Հայաստանին։ Ու տանուլ տվեց պատերազմը, կորցրեց հայրենիքի մի մասը, իսկ հիմա վտանգում է պետության գոյությունը։

Ցանցային Հայաստանը ոչնչացրեց 100 տարի ստեղված մեր հայրենիքը։ Մեկ քլիքով։ Մեկ ստատուսով։

Մաս 2. Հպարտ պարտություն

Այս ամենը հնարավոր դարձավ նաեւ Նիկոլի մի շատ կարեւոր՝ առաջին հայացքից չերեւացող, գծի պատճառով։ Նիկոլն ու իր կինը հետեւողականորեն կոտրում էին արցախյան հաղթանակը։ Որովհետեւ պարզվեց՝ այդ հաղթանակը, որ թվում էր անբեկանելի իրողություն է, տեր չունի, անտեր է։

Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ իշխանության եկավ ոչ Ղարաբաղի պատճառով, ոչ դրա ազգային ազատագրական շարժման, ոչ պատերազմի, ոչ այն պահելու խոստումով։ Ընդհակառակը, իր իշխանությամբ նա պարտական չէր Արցախին ու ոչ էլ հաղթանակին։ Հետեւաբար վարվեց դրա հետ ինչպես ուզեց։

Նա հաղթանակի հերոսներին հետեւողականորեն վարկաբեկեց, 2018-ի ապրիլի իշխանափոխությունը ավելի կարեւոր համարեց, 2016-ի ապրիլի մահերը՝ անիմաստ, իսկ հաղթանակը՝ քննության առարկա դարձած «պարտություն»։

Եվ ամենակարեւորը նա շրջանառության մեջ դրեց ոչնչով չհիմնավորված, կենացի մակարդակի կարգախոս, թե մեծ հաղթանակները դեռ առջեւում են՝ նսեմացնելով այն, ինչ եղել էր, դարձնելով արցախյան հաղթանակը երկրորդական, անկարեւոր ու ժամկետանց։ Ի դեպ, դա արեց այս պատերազմը սկսվելուց ընդամենը ժամեր առաջ։

Մաս 3. Ինչ անել. Դադիվանքի դատարան

2018 թվականից մենք փախչում ենք իրականությունից։ Անդադար։

Մի ծաղրածուին փոխում ենք մյուսով, չենք նկատում վտանգները, մոռանում ենք հետեւանքների մասին։ Փորձում ենք հավատալ բոլորին՝ չհարցնելով, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ շահ ունեն, եւ ինչ անցյալ։ Ընդամեն մեկ օրում հերոսացնում ենք կամ մեկ օրում ոչնչացնում։ Այսօր մենք ծնկած ենք։ Ավելի վատ չի լինում։

Եվ հիմա մեր պատմության մեջ առաջին անգամ պետք է ապացուցենք, որ մենք պետք է պետություն ունենանք ոչ թե որովհետեւ հին ենք, եկվոր չենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք կամ 5000 տարվա պատմություն ունենք։ Մենք պետք է ապացուցենք, որ որպես ժամանակակից հասարակություն ի վիճակի ենք լինել սթափ, ընդունել մեր սխալները, շտկել դրանք, կառուցել ոչ թե հիվանդագին, այլ առողջ արժեհամակարգով պետություն։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է.

Քայլ 1. Ընդունել իրականությունը: Ոչ թե այն իրականությունը, որը մեզ ասում են, հարմար է, հոգեպես հարմարավետ, այլ փաստացի։ Որ հավատացել ենք ու խաբվել, որ մանիպուլացվել ենք, հետեւել ենք մարդկանց, որոնք մեր զավակների ուղարկել են նահատակվելու, ոչ թե կռվելու։ Իսկ հիմա մեղավորությունից խուսանավելու համար գործի է դրվում ամբողջ իռացիոնալ արսենալը՝ 30 տարվա թալանի լեգենդից մինչեւ «մենք կանխեցինք երկրորդ ցեղասպանությունը»։

Քայլ 2. Ընդունել, որ բոլորս մեղավոր ենք։ Որովհետեւ, եթե Ցանցահայաստանի գոնե որոշ մասը դեռ պաշտպանում է Նիկոլին, շարունակում նրա պոպուլիստական խաղը, ուրեմն չի ընդունել իր մեղքը։ Նրանք, ովքեր ասում են, որ «փրկվեցինք 2-րդ ցեղասպանությունից», «ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի հարձակմանն անհնար էր դիմակայել», «մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում», «ծնկած ենք, բայց ողջ ենք», «պահենք Նիկոլին, որ ռոբասերժականները չվերադառնան», «հողերը վաղուց էին հանձնել»,- ահա այս բոլորը ասողները իրենց մեղքը չեն ընդունել։ Որովհետեւ դա ամենածանրն է՝ ընդունել մեղքը, իսկ չընդունելու դեպքում էլ շարունակում ես մեղքերի շղթան։

Մարդիկ վախենում են ընդունել իրենց մեղքը։ Ու դա գիտի Նիկոլը։ Նրա ամենամեծ զենքը մարդկանց վախն է մեղքի ու իրականության ընդունումից։ Ու Նիկոլը հենց հիմա մարդկանց ստիպում է մինչեւ վերջ չընդունել ո՛չ իրենց մեղավորությունը, ո՛չ էլ իրականությունը։

Քայլ 3. Եվ առաջին անգամ կազմակերպել մեր ներքին, համահայկական՝ դատավարությունը։ Այն պետք է կոչել Դադիվանքի դատավարություն։ Դադիվանքը մեր ցավոտ եւ, իմ խորին համոզմամբ, ժամանակավոր կորուստների խորհրդանիշն է։

Նիկոլը հանձնեց Դադիվանքը, որը մինչեւ 1990 թվական գոմ էր, իսկ մինչեւ Նիկոլի դավաճանությունը՝ գործող եկեղեցի։ Նիկոլը այն հանձնեց Դադե առաքյալի շիրիմով։ Դադիվանքը մեր կորցրած հայրենիքի խորհրդանիշն է՝ վերագտած ու կորցված վանքը։ Ու դրա համար պետք է մեղավորները պատժվեն։

Այս ամենում իրականում մեղավոր են մոտ 200 հոգի՝ ԱԺ պատգամավորներ, ռեժիմի մաս կազմող որոշ քննիչներ ու դատավորներ, ցանցային օտարերկրյա գործակալներ, վարձկան ակտիվիստներ, ծախված մտավորականներ։ Բոլորը ցուցակագրված են։

Նրանց հերթով պետք է դատել՝ քրեական հետապնդմամբ՝ օրենքները խախտելու համար մինչեւ պատերազմը, իսկ պատերազմի հանցագործներին՝ ռազմական դատարանով։ ՊՆ այն աշխատակիցներին, ովքեր ստում էին եւ թուլացնում հասարակության զգոնությունը՝ պատերազմի կորուստների եւ հասարակության ուշադրությունը թուլացնելու համար, Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաներին՝ իրականությունը ձեւախեղելու եւ հազարավոր զոհերի համար։ Դադիվանքի «դատարանում» դատվելու են գրանտակեր վիժվածքները, որոնք քանդեցին երկրի իմունային համակարգը, այն տականքը, որ գրավել էր Մայր աթոռը, «Դուխով» գլխարկով տերտերը, ֆեյքերն ու նրանց ղեկավարները եւ շատ ուրիշներ։

200-ից 50-ը պետք է համահայկական այդ դատավարությանը ստանա արժանի պատիժ եւ դատապարտվի երկարատեւ ազատազրկման։ Պարագլուխները պետք է դատվեն ցմահ՝ առանց ներման իրավունքի, պետական դավաճանության համար։ Իսկ մնացած 200-ը պետք է խայտառակվեն, այնպես, որ իրենց տգիտությունից, վախից կամ շահից ելնելով Հայաստան չքանդեն։

Եթե մենք չունենանք մեր ներքին «դատարանը», այլեւս երբեք չենք բարձրանալու։ Դա պետք է անենք, մեղավորներին պատժենք ու գիծ քաշենք, փակելով անցյալը, կառուցենք ապագան։

Եվ դրան զուգահեռ պետք է վերանայենք մեր անցյալը։ Պետք է շարադրենք ոչ թե էպոս, այլ պատմություն, որտեղ կլինեն նաեւ մեր սխալները։

Մենք բոլորս գիտենք ովքեր են կազմակերպել հայոց ցեղասպանությունը։ Դպրոցից սկսած գիտենք ովքեր էին Թալեաթը, Էնվերն ու մնացած երիտթուրքերը։ Մենք գիտենք սողոմոնթեյլերյաններին, որոնք լուծեցին մեր վրեժը։ Բայց մենք պետք է սկսենք սովորել եւ երբեք չմոռանանք նաեւ այն հայերի անունները, ովքեր թույլ տվեցին հայոց ցեղասպանությունը, նրանց անունները, որոնց պատճառով ընկավ Անին ու Կարսը։

Մենք պետք է իմանանք նրանց, ում պատճառով Սան Ստեֆանոյի պայմանագիրը դարձավ այն, ինչ դարձավ եւ ով բերեց հասցրեց Ալեքսանդրապոլի պայմանագրին, եւ ով հանձնեց Արցախը։ Մենք պետք է իմանանք ու միշտ հիշենք մեր ազգի դավաճաններին, տականքների ու ապուշներին։

Մենք պետք է հասկանանք՝ որտեղ սխալվեցինք, հասկանանք մեր սխալները, ընդունենք դրանք ու մեր սխալների վրա սովորենք։ Որպեսզի դրանք այլեւս երբեք չկրկնենք։ Եվ միայն դրանից հետո կարող ենք ապրել։

Եկել է ցավոտ իրականությանը առերեսվելու ժամանակը։ Սա մեր ճշմարտության պահն է։

Հավատացնում եմ, որ ամեն ինչ շտկելու ենք»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan