Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծումից հետո. BBC News-ի անդրադարձը (տեսանյութ)
BBC News-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատմական Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծմանը:
Ինչպես ներկայացնում է հեռուստաալիքը, հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ինչպես արտաքին տարածքն, այնպես էլ տաճարի ներքին սրահը:
Հեռուստաալիքը հրապարակել է նաև դեպքի վայրում աշխատող գերմանացի լրագրող Փոլ Ռոնցհայմերի տեսանյութը, որում պատկերված է եկեղեցին կրկնակի հարվածից հետո:
BREAKING: We just got back from the church in #Shushi 20 kilometer from #Stepanakert. The church got hit some hours ago, terrible destruction inside. Thank god, the kids plus parents who were in the basement hiding didnt got injured. #KarabakhWar @BILD pic.twitter.com/SalupTprqP
— Paul Ronzheimer (@ronzheimer) October 8, 2020