Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը
Այս թեմայով
- Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան
- Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ)
- Նրանք նորից քանդում են մեր եկեղեցիները. Ալեքսիս Օհանյան
- Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով
Reddit-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը ևս կոչ է արել միջազգային հանրությանը անդրադառնալ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին։ Նա, մասնավորապես, հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցի հղումը և գրել.
«Լսեք դեմոկրատական ճանապարհով ընտրված Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ դիկտատորներին, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ ուշադրություն դարձնի նրանց մարտական գործողություններին ընդդեմ Արցախում հայ քաղաքացիական բնակչության»,- գրել է Օհանյանը։