Հայ պարարվեստի մոսկովյան նվիրյալների անակնկալը՝ Հայաստանի անկախության կապակցությամբ
Հայ պարարվեստի գործիչների ռուսաստանյան ալյանսի ( ՀՊԱԳՌԱ) մոսկովյան կազմը հրաշալի անակնկալ էր մատուցել Հայաստանի անկախության կապակցությամբ։
Հայ նորագույն պարի պատմության մեջ առաջին անգամ, տեսահոլովակի պարային բոլոր տեսարաններում նկարահանվել էին խմբերի հենց ղեկավարներներն ու պարուսույցները։ Սա կարող է հրաշալի նախադեպ դառնալ նոր սերնդի համար։
Մտահղացման և սցենարի հեղինակն էր Իշխան Գասպարյանը ( Պարի ակադեմիա) , իսկ բեմադրական գործընթացի մեջ ներգրավված էին Սուրիկ Բրուտյանը ( "Արգիշտ"), Մարգարիտա Գրիգորյանը ("Վարդավառի ծաղիկներ"), Լիդա Սարգսյանը ( "Ագապե"), Նարեկ Ծատուրյանը և Մերի Պապիկյանը ( "Էսքիզ"), Ելենա Շամոյանը ( "Ախթամար"), Միլենա Սանախչյանը ("Նռանե"), Արմինե Գասպարյանը և Վերոնիկա Բաբուջյանը ( Պարի Ակադեմիա)։
Սա թիմային հրաշալի աշխատանքի արդյունք էր։ Դիտենք տեսանյութը՝ Շուշան Պետրոսյանի "Հայրենիք" ստեղծագործության ուղեկցմամբ։
Տեսանյութն՝ ասյտեղ