Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում բացառիկ հուշարձան կա՝ 19-րդ դարի եկեղեցի, որը բառի բուն իմաստով ջրի տակ է «ապրում»։ Տարվա տարբեր ամիսներին, երբ ջրամբարի ջրի մակարդակն իջնում է, եկեղեցին երևում է։ Sputnik Արմենիան պատմում է խորտակված եկեղեցու առեղծվածը։

Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին արդեն մոտ կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, մի քանի ամիս դրան հնարավոր է մոտենալ նավակով, իսկ մի քանի օր՝ նույնիսկ ոտքով քայլելով եկեղեցի մտնել ու խոնարհված Սուրբ Հռիփսիմեում աղոթքն առ Աստված հղել։

Այն, որ Տոլորս ես հասել, միանգամից հասկանում ես, երբ գեղատեսիլ ջրամբարն է երևում։ Փոխարենը, եկեղեցին հենց գյուղի մուտքից տեսանելի չէ։

«Իսկ ու՞ր է եկեղեցին»։ Մեր թիմին մի քանի րոպե համակել էր խուճապը՝ միգուցե տարվա ժամանակահատվածը ճիշտ չենք ընտրել, կամ, Աստված մի արասցե, եկեղեցին քանդվել է։ Րոպեներ անց հեռվում ջրի մեջ քարաշեն տանիք է երևում։ Այն, որ եկեղեցի է, հեռվից չես ենթադրի։ Ճիշտ դիրքից որքան մոտենում ես ջրին, այնքան ակամա մատներդ դեպի ճակատ են բարձրանում՝ խաչակնքվելու համար։

Սովետն ու եկեղեցին լեզու չգտան

Հնում Տոլորսը Սիսական աշխարհի Ծղուկ գավառի գյուղերից էր։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներում։ Դա է փաստում նաև այս տարածքի հնագույն գերեզմանատունը, որը ևս ջրի տակ է մնացել։ Բնակիչները պատմում են՝ հաճախ, երբ ջրի մակարդակն իջել է, կմախքներ են գտնվել։

Ինչո՞ւ Տոլորս. թեպետ միակարծություն չկա, բայց ամենատարածված տեսակետն այն է, որ անվան հիմքում «ոլորան» բառն է՝ գյուղ հասնելու համար բազմաթիվ ոլորաններ պետք է հաղթահարել։ Ներկայիս տոլորսեցիների նախնիները մոտ երեք հարյուր տարի առաջ են այստեղ հաստատվել։ Գյուղը Այրի և Սիսիան գետերի միախառնման տեղում էր։ Տարիքով գյուղացիները հիշում են իրենց հին գյուղն ու տները։ Ասում են՝ հողե տներ էին, նեղ փողոցներ, մեքենա չէր անցնում, գյուղատնտեսական նպատակով հողերն էլ էին քիչ՝ մոտ 350 հա, բայց շեշտում են՝ զարմանալի բերրի էին, ինչ ցանեիր, կաճեր։

1960-ականներին խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել գյուղն ու նախկինի տեղում ջրամբար կառուցել։ Դե կառավարության որոշումն էր, վիճարկել հնարավոր չէր, շատերի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է չհամաձայնել կառավարական որոշման հետ։ Նոր գյուղի հիմնադրման համար գյուղացիներին տարբեր վայրեր առաջարկվեցին, սակայն տոլորսեցիները որոշեցին հեռու չգնալ՝ բարձունքում տեղավորվել, չլքել նախնիների գերեզմաններն, ու նաև որպեսզի գյուղի եկեղեցին աչքի առաջ լինի՝ թեկուզ ջրասույզ եղած։

«Մինչև ջրամբարի կառուցումը խորհրդային տարիներին եկեղեցին որպես տնտեսության պահեստ է օգտագործվել, այստեղ հացահատիկ էր ամբարվում։ Թեպետ դա ճիշտ չէր, բայց առիթ ու պատճառ էր, որ եկեղեցին չքանդվեր»,- պատմում է տոլորսեցի Հովիկ Բադալյանը։ Նա շատ լավ է հիշում Սուրբ Հռիփսիմեն ցամաքում և կանգուն։ Մի պահ լռում է, հայացքն ուղղում դեպի կիսով չափ ջրից երևացող վանքը. «Ինչքան ենք բակում խաղացել»։ Այսպես, զուգահեռ սկսվեցին ջրամբարի կառուցումն ու նոր գյուղատեղիի հիմնումը։

Գյուղացիների համար որպես փոխհատուցում նոր վայրում հողե տների փոխարեն երկհարկանի, բարեկարգ քարե տներ էին կառուցվում։ Բնակիչներից ում տան շինարարությունն ավարտվում էր, նա անմիջապես վերև էր տեղափոխվում։ Գյուղապետ Մարատ Առաքելյանը հիշում է՝ 1973 թվականին սովետական բանակ գնաց հին գյուղից, բանակից վերադարձավ, արդեն գյուղը տեղափոխված էր, իրենց տան տեղը չգիտեր, հարցուփորձով գտավ։

Խեղդվող եկեղեցին և Աստծո զայրույթը

Եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։

«Համոզված եմ՝ եկեղեցին ավելի լավ կպահպանվեր, եթե ջրի մակարդակի փոփոխությունը չլիներ։ Մակընթացությունները լվանում են քարերն ու քայքայում եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեն դեռ կանգուն է, բայց արդեն խեղճացած է»,- ասում է Հովիկ Բադալյանը։

Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով և գյուղացիների պնդմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին։ Ըստ բարավորի՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։ Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ շինարարությունը դրանից մոտ 13 տարի առաջ էր սկսվել Տեր-Մինասյանների կողմից, որոնք այն ժամանակ այս կողմերի հոգևոր հայրերն էին։

Թեպետ որևէ տեղ գրավոր փաստ չեն գտել, բայց տոլորսեցիները վստահ են՝ 19-րդ դարում եկեղեցին ոչ թե կառուցվել է, այլ` վերակառուցվել։ Հիմքում շատ ավելի տարիներ, միգուցե նույնիսկ դարեր առաջ կառուցված բազիլիկ եկեղեցին է։ 70-ականների սկզբում, երբ եկեղեցին ջրով ծածկվեց, ջրամբարում մի քանի ջրահեղձման դեպքեր եղան։

Ինչպես Սյունիքում են ասում՝ սյունեցիներին այնքան էլ հավատավոր չեն, փոխարենը՝ լավ զինվոր են, բայց աստվածավախ մեծերն այդ շրջանում համոզված էին, որ ջրահեղձման դեպքերը պատահական չեն` Աստծո պատիժն է եկեղեցին խորտակելու համար։ Տարեց տոլորսեցիներից շատերն էլ մինչև այսօր պատմում են, թե գարնանը, երբ եկեղեցին ամբողջությամբ ջրով է ծածկվում, ուժեղ կարկուտ է տեղում ու բերքը ոչնչացնում։

Ասում են՝ տարիներ շարունակ եկեղեցի չունենալը հատկապես երիտասարդությանը հեռացրել էր եկեղեցուց և հավատքից, 2012 թվականին տոլորսեցիները որոշեցին նոր եկեղեցի կառուցել. գյուղացիների վաղեմի, նվիրական երազանքն էր՝ Սուրբ Հռիփսիմեն ջրից դուրս բերել, քարերը համարակալել, տեղափոխել, վերակառուցել, բայց դա շատ ավելի մեծ ծախսեր էր պահանջում։ Բարերարի օգնությամբ ջրամբարի հարևան բարձունքում՝ ջրասույզ Սուրբ Հռիփսիմեից ոչ հեռու, նոր Սուրբ Հռիփսիմեն կառուցվեց։

Չնայած նորը կա, բայց հինը չի մոռացվել։ Երբ ԳԷՍ-ն աշխատում է, ջրի մակարդակը սկսում է իջնել, ձմռանն արդեն ջուրը գրեթե ցամաքում է ու տոլորսեցիներն իրենց Սուրբ Հռիփսիմե են այցելում, հույսը չեն կորցնում՝ եկեղեցին այնքան կանգուն կմնա, մինչև հնարավորություն ու միջոցներ գտնվեն «խեղդվող» եկեղեցուն վերջնականապես փրկելու ու ջրից հանելու համար։

Հ.Գ. Ի դեպ, Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորս հին գյուղատեղին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Տարածքի բնակիչները հիշում են՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցի էր երևում, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, չդիմացավ...

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan