Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը կորոնավիրուսի տարածման ֆոնին հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահը չի կարողանում լիարժեք հանգստյան օրեր և արձակուրդ վերցնել, քանի որ չափազանց աշխատասեր է և միշտ աշխատանքի մեջ է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մեր նախագահը, ինչպես և գիտեք, չափազանց աշխատասեր է, նա միշտ աշխատում է․․․ընդհանրապես դադար չի կարողանում վերցնել, չի կարողանում բառի բուն իմաստով հանգստի մեկնել»,- նշել է Պեսկովը։
Մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ իր գրաֆիկը համընկնում է նախագահի աշխատանքային գրաֆիկի հետ, իսկ աշխատանքային օրը հիմնականում անկանոն է։
«Երբեմն առավոտյան 10-ին ենք սկսում, երբեմն էլ 11-ին, սակայն աշխատանքային օրը ուշ՝ 9-ին, 10-ին, երբեմն էլ 11-ին է ավարտվում։ Երբ գործուղումների մեջ ենք, փաստացի շուրջօրյա ենք աշխատում՝ քնի որոշ ընդմիջումներով: Ամեն բան կախված է նախագահի գրաֆիկից»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։