Նիկոլի բանդաները եւ Միրզոյանի հուսահատ ճիչը
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում էր, Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստերի դահլիճում, իսկ պատգամավորները միմյանց ծեծում էին։ Առջեւից, հետեւից, կողքից, մթության քողի տակ։
Արձանագրենք, որ հեղինակություն եւ հեղինակություններ չկային, որից կքաշվեին։ Ունենք մի կառավարություն, որտեղ հեղինակություններ չկան անգամ իրենց թիմի ներսում, անգամ իրենց նեղ շրջանակում: Սա ավելին է, քան միայն մտահոգիչ լինելը:
Տեղի ունեցածը սարսափելի էր, բայց բայց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, արած հայտարարությունների ուղիղ հետեւանքն էր: Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, Նիկոլի իմքայլական բանդաները հենց Փաշինյանին, պատկերավոր ասած, պառկեցրին ասֆալտին եւ ծեփեցին պատերին:
Այս պատմության ամենակարեւոր կետերից մեկն այն է, որ տեղի ունեցածը Փաշինյանին չի սթափեցրել, ավելին, տեղի ունեցած սկանդալից մի քանի ժամ անց նա նույն խորհրդարանում կրկին սպառնում էր, կրկին ագրեսիա տարածում, կրկին թշնամանքի մթնոլորտ ստեղծում:
Ընդամենը ձեւական դատապարտելով խորհրդարանի դահլիճում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, նա անմիջապես անցավ հերթական մեղադրանքների տարափին: Տեղի ունեցածի համար մեղավոր են հնարերը, բոլորը, բայց ոչ ինքն ու իր թիմը, բայց ոչ Սասուն Միքայելյանը եւ քծնանքի աշխարհի առաջնության հավակնորդ Ալեն Սիմոնյանը, Մարուքյանին թիկունքից հարվածող իր ընկերները:
Նա որոշեց, որ նախկիններն են մեղավոր այս ամենում, ու խորհրարանում կան նրանց սպասարկող ուժեր, եւ իհարկե, արդարացրեց Սասուն Միքայելյանին, չմոռանալով հայտարարել, որ ոչ ոք չի կարող ժողովրդից խլել իշխանությունը:
«Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այսօր հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետեւ նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կա՛մ մենք պետք է դառնանք պադյեզդներում ծեծողներ, կա՛մ մեր թիմակիցները պետք է վախենան պադյեզդներ մտնելուց: Թույլ չենք տա, այո, էդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին»,- սպառնաց Նիկոլ Փաշինյանը: Այո, նա կրկին սպառնաց, կրկին խոսեց ասֆալտներին պառկացնելու մասին, եւ այս անգամ ավելացավ «պադեզդը»:
Հայաստանը մտնում է անկառավերելիության մի վտանգավոր փուլ: Թիվ մեկ պաշտոնյան սպառնում է: Թիվ մեկ պաշտոնյան հետեւություններ չի անում: Նա անդադար սպառնում է:
Խորհրդանշական էր Արարատ Միրզոյանի հուսահատ ճիչը՝ անվտանգություն, անվտանգություն, հուսահատ ճչում էր նա։ Իսկ անվտանգությունը շատ շուտով գալու է, որ դուք բոլորդ միասին հայտնվեք այնտեղ, որտեղից պետության կառավարման ղեկից շաաաաատ հեռու լինեք, որ երկրին նոր աղետ եւ վնաս չպատճառեք։ Այսօր բոլորը տեսան ձեր իրական դեմքը։ Այսօր շատերը եզրահանգումներ արեցին, իսկ Միրզոյանի ճիչը ընդամենն առկա իրավիճակի գունազարդ պատկերն էր։
Top-News.am