Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Ապրիլյան հաղթանակը և կերտվող պարտությունը

Համաճարակային իրավիճակում, արտակարգ իրականության ֆոնին, երբ պետությունն ու քաղաքացին, թվում էր, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են հակաճգնաժամային միջոցառումների վրա, ետնաբեմում ընթանում են իրադարձություններ, մշակվում-ընդունվում են օրենքներ, հարուցվում են քրգործեր, կայանում են հանձնաժողովների նիստեր, որոնք երբեմն ոչ թե պարզապես անկարևոր են՝ հաշվի առնելով այս պահի իրավիճակը, այլև կարող են ուղիղ վնաս հասցնել երկրին՝ ավելի երկար հեռանկարում։

Այս շրջանում նմանատիպ ֆոնային գործունեություն է ծավալում ապրիլյան քառօրյայի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։

Ում է պետք հաղթանակը

Պետություններին և հասարակություններին հաղթանակներ են պետք՝ առաջ գնալու, զարգանալու, կայանալու համար։ Պարտված հասարակությունները մեծ հաջողությունների ունակ չեն։ Եթե չկան իրական հաղթանակներ, ապա դրանք հորինվում են և մատուցվում՝ ներկա ու գալիք սերունդներին։
Ապրիլյան պատերազմի առաջին ժամերից Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին «հաղթանակ» նվիրեցին։ Հրադադարի խախտման և ռազմական նման ծավալի գործողությունների խորքային նպատակներից մեկը հենց դա էր՝ Ադրբեջանին նվիրել հաղթանակ, փոխել հոգեբանությունը։

Ինչո՞ւ էր Ադրբեջանին պետք «կերտել հաղթանակ»

90- ականների արցախյան պատերազմից հետո ադրբեջանական հասարակության մեջ խորը նստած է պարտվածի հոգեբանությունը։ Տեղի է ունեցել սերնդափոխություն, և այդ պարտության գենը փոխանցվել է։ Ադրբեջանի իշխանությունները 20 տարի փորձել են բոլոր հնարավոր և անհնար ճանապարհներով փոխել ժողովրդի հոգեբանությունը՝ 20 տարի տարվել է նպատակային քարոզարշավ՝ ֆիլմեր, գրքեր, պատմության նոր դասագրքեր, հայի ցուցադրական սպանություն և հերոսի կոչում, տասնյակներով կոչումներ և մեդալներ՝ իբր հերոսական հաղթանակների համար, ռազմական շքերթներ, դիվերսիաներ և այլն։ Արդյունք, բնականաբար, սա տվել է, չէր կարող չտալ, բայց՝ ոչ սպասված արդյունքը. մեծացել է հայատյացության մակարդակը, բայց պարտվածի հոգեբանությունը չի անցել, վախը մնացել է։ Ալիևի համար ապրիլյան պատերազմի ակնկալվող նպատակներից մեկը հենց դա էր՝ փոխել սեփական ժողովրդի հոգեբանությունը, հանել հայի հանդեպ խորը նստած վախը։ Մեկ բնակավայրի գրավումը պետք է ներկայացվեր խոշոր հաղթանակ։ Ալիևը շատ լավ հասկանում է. քանի դեռ ժողովրդի մոտ այդ հոգեբանությունն է, որևէ հաջողություն Արցախի հարցում հնարավոր չի լինի ունենալ։ Պարտվողի հոգեբանությամբ պատերազմ դեռևս ոչ ոք չի շահել։ 2016-ի ապրիլի առաջին ժամերից հաղթանակ կերտելու և հոգեբանություն փոխելու նպատակով դրված հսկայական ռեսուրսները չտվեցին սպասված արդյունքը։ Կա երկու հիմնական պատճառ. ա/զոհերի և վիրավորների հսկայական քանակը, որն ունեցավ Ադրբեջանը բ/տեղեկատվության անկախ աղբյուրների գոյությունը։ Ավելի պարզ՝ ադրբեջանական կորուստներն այնքան շատ էին, որ իրենց ներսում հնարավոր չէր թաքցնել, նույնիսկ եթե պետական մեդիան դրա մասին արգելում էր խոսել, ինտերնետն էլ Ադրբեջանի հասարակությանը թույլ տվեց ինքնուրույն տեղականալ, որ քաղաքներն ու գյուղերը գրավված չեն, որ հայկական բանակն իր տեղում է։

«Կերտվող պարտություն»

Սեփական ժողովուրդների համար չեղած հաղթանակ հորինելը տեղավորվում է պետական քաղաքականության նորմերում։ 2008-ի ռուս-վրացական պատերազմի օրերին, երբ բառիս բուն իմաստով ժամերի ընթացքում վրացական բանակը ջախջախված էր, և քննարկվում էր՝ ռուսները Թբիլիսի կմտնեն, թե ոչ, ինտերնետի անջատված լինելու պայմաններում պետական քարոզչությունը և անձամբ նախագահ Սահակաշվիլին համոզում էին, որ իրենք հաղթել են։ Հաղթանակի փսիխոզն այն աստիճան էր, որ Թբիլիսիում և այլ խոշոր բնակավայրերում մարդիկ փողոց էին թափվել՝ նշելու հաղթանակը։ Նման օրինակներ կարելի է շատ բերել։ Ի դեպ, ռուսական բանակի գործողությունների արդյունքում վրացական բանակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ունեցել է 146 զոհ։ 2016-ին հայկական բանակի հակահարվածի արդյունքում ադրբեջանական բանակի կորուստները առնվազն 5 անգամ ավելի են։

Փոխարենը գործականում անհնար է գտնել հակառակ օրինակը՝ հասարակության համոզել, ժողովրդի մեջ սերմանել, որ մենք պարտվել ենք։ Կերտել պարտություն և համառորեն տանել այդ գիծը. 2016 –ից մինչ այսօր Հայաստանում 5-րդ շարասյունը լծված է այս գործին՝ Հայաստանի համար և ժողովրդի համար կերտել պարտություն։

Համոզել, որ մենք պարտվել ենք, համոզել, որ ստրատեգիական կորուստներ ունենք, համոզել, որ մենք հրադադար ենք խնդրել...

Ադրբեջանը չկարողացավ իր ժողովրդին համոզել, որ իրենք հաղթել են, փոխարենը՝ Հայաստանում հստակ ուժեր փորձում են համոզել, որ պարտվել ենք։

Սա չի արվում անցյալի համար, սա չի արվում 2016-ի ապրիլի համար։ Այս հրեշավոր տենդենցին պետք է նայել բացառապես ապագայի տեսանկյունից։ Այն պահին, երբ Ադրբեջանի ժողովուրդը հավատաց, որ հաղթել է, հաղթահարեց իր միջի վախը, նա կդառնա չափազանց վտանգավոր և պատերազմի ունակ։ Առ այս պահը դա իրենց չի հաջողվում։ Ապրիլը չտվեց այդ հնարավորությունը։ Այն պահին, երբ հայ ժողովրդի մոտ մտնի պարտության հոգեբանությունը, երբ 90-ականների հաղթանակի գնով ձեռք բերված՝ հակառակորդի նկատմամբ դուխի, հաղթածի հոգեբանական կարգավիճակը փոխվեց, մենք կկանգնենք լուրջ պատերազմի, լուրջ վտանգների առաջ։

Ազգային անվտանգության տեսակետից՝ շատ կարևոր է արագ հասկանալ, թե ովքեր են հայկական «պարտության» կերտողները, և նրանց շուրջ ստեղծել սոցիալական դիստանցիա։ Նրանց մեկուսացումը, նրանց գետտոյացումը պետք է լինի բնական և տեսանելի։

2019-ի փետրվարի 14-ին «Կարնեգի» հիմնադրամը հրապարակել էր Ռեյ Սալվատորե Ջեննինգսի՝ «Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին» վերնագրով հոդվածը․ հայտնի է, որ Կարնեգիի հիմնադրամը ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի ուղեղային կենտրոններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական գործընթացների և մի շարք երկրներում որոշումների կայացման գործընթացների վրա։ Այդ հիմնադրամի տարբեր կենտրոնները, որոնք սփռված են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, իրենց վերլուծություններում հաճախ անդրադառնում են մի շարք երկրների ներքաղաքական զարգացումներին, որոնք հաճախ կրում են մատուցվող օրակարգի տեսք։

Ռեյ Սալվատորե Ջեննինգսն իր՝ բավականին մանրակրկիտ կազմված վերլուծության մեջ հնչեցնում է առաջարկներ, գաղափարներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել և դառնում են Հայաստանի ներքին օրակարգը։ Դրանք և՛ գործողությունների ուղեցույց են, և՛ կարևոր խնդիրների վերաբերյալ տեսլական։ Այստեղ մի առանձին գլուխ նվիրված է Ղարաբաղի խնդրին։ Հեղինակն անթաքույց կարևորում է Հայաստանի՝ ճկուն /նույնն է թե՝ զիջող/ լինելու անհրաժեշտությունը։

Չշեղվելու համար բուն թեմայից՝ ուղղակի մի մեջբերում.

«Տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները (siloviki), կամ անվտանգության ինթեբլիշմենթի անդամները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Տարածաշրջանում Փաշինյանի փոխատեղումները կարող են արձանագրել ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները»։

Պարտության կերտումը, պետությանը և նրա ժողովրդին սեփական ուժերի հանդեպ անվստահություն ներշնչելը, հաղթողից դեպի պարտվող հոգեբանության փոփոխությունը բարդ գործ է, այն մեկ կամ երկու քայլով չի լինում․ դա շարունակական քայլերի համակարգ է. բանտում գտնվող նախագահ /հաղթած/, դատվող գեներալներ /հաղթած/, ընդ որում՝ ոչ շարքային գեներալներ, այլ՝ համակարգաստեղծ՝ բանակ ստեղծած, ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծում, ապատեղեկատվության անդադար տարածում, 5-րդ շարասյան ակտիվացում և այլն։ Այս փաթեթն ամբողջությամբ ընթացքի մեջ է, և այդ ցանկում ամենանշանակալին մնում է հարևան երկրի համար ամենախորհրդանշական պահը՝ իրենց հանդեպ հաղթանակ տարած, երկու սերունդ Ալիևներին վախ և պարտություն պարտադրած նախագահին բանտում պահելը։

Տրամաբանորեն՝ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով» պետք է ստեղծեր Ադրբեջանը՝ քննելու համար օպերացիայի տապալման պատճառները, մեղավորներին, աննախադեպ թվով զոհերի մեղավորներին, մեծ թվով բնակավայրեր բառացիորեն առանց պաշտպանության թողնելը, ամենաէլիտար ստորաբաժանման ջախջախման փաստը և այլն։

Հայաստանում պետք է լիներ զուտ մասնագիտական, խիստ քննություն՝ հետևություններ անելու, սեփական ուժեղ կողմերը և ի հայտ եկած թույլ կողմերն արձանագրելու, հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը հասկանալու, անհրաժեշտ հետևություններ անելու և գործնականում կյանքի կոչելու համար։ Եվ դա արվել է՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականների, մասնագետների կողմից։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ձևաչափով չի կարող ունենալ պետության և բանակի համար որևէ գործնական արդյունք։ Իսկ վնաս՝ այո, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Արվե՞լ է, արդյոք, հետազոտություն, թե զինվորականության վրա ի՛նչ ազդեցություն է թողել այդ հանձնաժողովի գոյության իսկ փաստը։ Ի՞նչն ենք քննում. թե ինչո՞ւ չենք պարտվել, ինչու՞ ճակատի գիծը չճեղքվեց, ինչու՞ խուճապ չառաջացավ, ինչպե՞ս Արցախում մեկ օրում գրեթե 100% մոբիլիզացիա եղավ, ինչո՞ւ Հայաստանում մեկ օրում հազարավոր կամավորներ շտապեցին և ինչո՞ւ էր այդ թիվը աճում։ Գուցե վերջում այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մի օրինակ տրամադրենք Ադրբեջանի՞ն։

Վերջին օրերին հանձնաժողովի աշխատանքներին փորձ է արվում հնչեղություն ներարկել՝ Սերժ Սարգսյանին հրավիրելով։ Մեկ լրատվական օր գուցե ապահովի, բայց իմաստ՝ թերևս ոչ։

Ս. Սարգսյանը իր պատասխանների և հակափաստարկների համակարգը կարող է կառուցել մեկ հանգամանքի վրա։ Չորս օր տևած պատերազմին հաջորդել է բավականին լուրջ և ավելի երկարատև պատերազմ՝ դիվանագիտական դաշտում։ Անկհայտ է, որ հաղթած կողմը պետք է հանդես գար հաղթածի դիրքերից, պարտվածը՝ պարտվածի։ Սա միջպետական հարաբերությունների պարզագույն ճշմարտություն է։ Ապրիլյան պատերազմից հետո եղել են ենթադրաբար շատ ծանր բանակցություններ, որոնց արդյունքում Հայաստանի կողմից որևէ զիջում արձանագրված չէ, իսկ Ադրբեջանը ստիպված է եղել համաձայնել շփման գծում միջադեպերի հետաքննության և Կասպրչիկի խմբի ընդլայնման գաղափարներին։ Ս. Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները հետագայում մշտապես տեղ էին գտնում համանախագահների հայտարարություններում։

Արդյո՞ք պարտված կողմը կարող էր նման արդյունքի հասնել։ Բայց սա այն հարցն է, որը պետք է տրվի հանձնաժողովի անդամներին և ոչ՝ հակառակը։

Կենսունակ պետությունները միշտ պատրաստվում են ապագա հնարավոր պատերազմին։ Այս առումով նախկին նախագահ Սարգսյանը մի քանի անգամ նշել է, որ հարևան երկրում չէին ցանկանում լայնածավալ պատերազմ, քանի որ շատ լավ գիտեին, որ ինքն աչք չէր թարթելու՝ հարկ եղած դեպքում հեռահար սպառազինություն կիրառելու։
Հետսարգսյանական իշխանությունը սա կարող էր դարձնել հնարավոր պատերազմի հայկական նշաձողը, այդ թվում՝ տարանջատվելով, հղում անելով նախկիններին։ Դա կօգներ իրենց՝ ապագա բանակցություններում ավելի պինդ լինելու։ Հայաստանյան այս և հաջորդ իշխանությունների համար, հակառակորդի, միջազգային հանրության համար այս ձևակերպմամբ սահմանվել է հնարավոր պատերազմի նոր խաղի կանոն.

Ստեփանակերտի վրա 250 տանկով գնալու մյուս փորձերի դեպքում, Ադրբեջանում խոշոր ենթակառուցվածքները և կարևորագույն օբյեկտները, պետության ողնաշարը կազմաքանդվելու են. սա է այս ձևակերպման իմաստը։ Նման ձևակերպումներից պետք է կարողանալ օգտվել, այդ թվում՝ նոր պատերազմ թույլ չտալու համար։ Ի դեպ, ժամանակակից հեռահար զենքի օգտագործման հրամանը չափազանց բարդ և պատասխանատու խնդիր է։ Այն պետք է կայացվի ոչ շուտ, ոչ ուշ՝ միայն ու միայն ճիշտ պահին։ Իսկ աչք չթարթելու երաշխիք ոչ բոլորն են, որ կարող են տալ։

Աշխարհում ստեղծված նոր իրավիճակը ստիպում է բոլորին վերանայել շատ հարցեր։ Հաղթելու են այն պետությունները, որոնք ունեն ներքին սոլիդարության ավելի մեծ ռեսուրս։ Հայաստանում հասունացել է ներքին թշնամանքի, այն սնող պատճառների և մեխանիզմների մորատորիումի հրամայականը՝ հետագա կազմաքանդման պատրաստակամությամբ։ Ուշադիր է պետք լինել նման ցանկացած առաջարկի։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan