Արցախի ինքնահռչակ սուրբը
Բոլոր ժամանակների եւ բոլոր իշխանությունների կողմից բազմաթիվ անգամ այս կամ այն կերպ օգտագործված, այժմ օգտագործվող, իր սկանդալային, բայց փուչ հայտարարություններով հայտնի Վահան Բադասյանն առաջադրվելով Արցախի նախագահի թեկնածու ոչ միայն չի հրաժարվել պոպուլիզմից, այլ ամբողջովին թաթախվել է դրա մեջ:
Իրեն հայտարարելով Արցախի միակ ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանն ինքն իրեն ստի, կեղծիքի տարածման ինդուլգենցիա է տվել։ Նպատակը՞... Նպատակը մեկն է. նա, իհարկե, հույս չունի ձայն հավաքելու, բայց ընտրությունները հարամ անելու, մթնոլորտը պղտորելու համար նա դերի մեջ է։
Ուշադրություն դարձրեք՝ նա թիրախավորել է բոլոր հիմնական թեկնածուներին. դա անհեռանկար մարդու վարքագիծ է։ Իրականում նա թիրախավորել է Արցախը։ Նրա խնդիրը ընտրությունները չեն, նրա խնդիրը իրավիճակը ապակայունացնելն է։
Անպատասխանատվությունն այս մարդու կյանքի հավատամքն է, բայց դա իր խնդիրն է, իսկ հանրության խնդիրն է ճանաչել եւ համապատասխան վերաբերմունք ցույց տալ այս կարգի պոպուլիստներին:
Նրա ներկայացրած մեղադրանքները հիմնական թեկնածուներին զավեշտալի են, միմյանց հակասող։ Մեղադրել Վալերի Բալասանյանին իշխանության տակ աշխատելու մեջ՝ ծիծաղելի է։ Մեղադրել Արայիկ Հարությունյանին՝ հակահեղափոխականության կամ «հնի» մեջ՝ ծիծաղելի է։ Վալերի Բալասանյանը բոլոր իշխանությունների ժամանակ ունեցել է իր ընդգծված պահվածքը, որը երբեք իշխանությունների սրտով չի եղել։ Արայիկ Հարությունյանը եղել է այն գործիչը, ով հեց սկզբից ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։
Բայց Բադասյանը թիրախավորում է երկու հիմնական թեկնածուներին։ Բոլոր հացումները ցույց են տալիս, որ Արայիկ Հարությունյանն ու Վալերի Բալասանյանը մյուս թեկնածուներից շատ առաջ են եւ մեծ հաշվով ընտրությունների պատկերը արդեն պարզ է։ Գուցե պատվե՞ր է կատարում Բադասյանը։Այդ դեպքում դա շատ վտանգավոր պատվեր է, որովհետռւ ուղղված է ընտրարշավի բնականոն ընթացքը խաթարելուն։ Իսկ այս հարցում պետք է շատ զգոն լինեն հատուկ ծառայությունները եւ արցախցին՝ ընտրողը։ Ո՞ւմ է ձեռնտու Արցախում իրակավիճակի անկանխատեսելիությունը։ Պատասխանը հստակ է ՝ Ադրբեջանին։
Վահան Բադասյանը թիրախավորում է Վալերի Բալասանյանին՝ Արցախի հերոս, սկզբունքայի մարդ, ում արցախցիները ճանաչում եւ ընդունում են իր սկզբունքայնության համար։
Բադասյանը թիրախավորում է Արային Հարությունյանին՝ ում վարչապետության օրոք Արցախի տնտեսությունն աճել 167%-ով (10.94% տարեկան) կամ 2.67 անգամ։
Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Արցախը անցավ Հայաստանին, իսկ 1 շնչին ընկնող բյուջետային ծախսերով գերազանցում է ՀՀ-ն 1.35 անգամ։ 1988-ին տարբերությունն ավելի քան 2 անգամ էր ի վնաս Արցախի: Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը փոփոխությունները անզեն աչքով են տեսանելի։ Արայիկ Հարությունյանին Բադասյանը մեղադրում է ՀԷԿ-եր կառուցելու, այգիներ ունենալու, ոռոգման համակարգեր անցկացնելու մեջ։ Սա վա՞տ է։ Այսինքն Արցախում պետք է լինեն միայն դատարկ խոսացողնե՞ր, ճառ ասողնե՞ր, մարդկանց վարկաբեկողնե՞ր։
Ժամանակն է դատարկ պոպուլիտներին դուրս մղել հայոց աշխարհից։ Եվ վստահ եմ առաջին քայլը կանի արցախցին ընտրությունների օրը։ Իսկ մինչ այդ կարծում եմ ճիշտ կլինի, որ Արցախի նախագահի թեկնածուների շտաբները համատեղ հայտարարությամբ հանդես գան ու դատապարտեն Վահան Բադասյանի վարքագիծը։ Վարքագիծ՝ ուղղված մթնոլորտը պղտորելու, ներքին թշնամանք հրահրելու խիստ վստանգավոր նպատակներին։
Հ.Գ. Ի դեպ, երբ աջ ու ձախ մյուսներին վարկաբեկում է Վահան Բադասյանը, արդյոք, ինքը հրեշտակ է։ Մեր աղբյուրները ասում են, որ ամենեւին՝ ոչ։ Վստահ եմ, որ Արցախում ավելի մանրամասն գիտեն «ինքնահռչակ սրբի» մասին։
Գեղամ Նազարյան
Top-News.am