Գերմանիայում կկառուցվի Եվրոպայում «Tesla» էլեկտրական մեքենաներ արտադրող առաջին գործարանը. Դատարանը թույլատրել է դրա համար անտառ հատել
Այս թեմայով
Գերմանիայում Բեռլինի և Բրանդենբուրգի Բարձրագույն վարչական դատարանը վերջնականապես մերժել է «Բրանդենբուրգի կանաչ լիգայի» և «Բավարիայի լանդշաֆտային կառավարման և տեսակների պաշտպանության հարցով ասոցիացիայի» հայցը, որով վերջիններս պահանջում էին դադարեցնել Եվրոպայում կառուցվող առաջին գործարանը, որն արտադրելու էր Իլոն Մասկի «Tesla» էլեկտրական մեքենաներ:
Ինչպես հայտնում է РБК-ն՝ համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում:
Կազմակերպությունները համարում են, որ գործարանի համար անհրաժեշտ չափով անտառահատումը վտանգ է ներկայացնում տեղի բնությանն ու կարող է ջրամբարների ախտոտման պատճառ դառնալ:
Ավելի վաղ գերմանական դատարանը գործարանի կառուցման ժամանակավոր արգելք էր դրել