16-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. Նրա մոտ երկու կռփազենք է հայտնաբերվել
Փետրվարի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկի» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արարատյան փողոցի 16-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: