Ryanair-ն իր հաճախորդներին է ներկայացրել Երեւանի զբոսաշրջային հնարավորությունները
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստան է այցելել Ryanair բյուջետային ավիաընկերության մեդիա թիմը։ Այցի առաջին տպավորությունները ներկայացվել են «Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» հոդվածում։
Դրանում հիշատակվում են Երեւանի մշակութային վայրերը, թանգարաններն ու Մատենադարանը, ինչպես նաեւ ազգային սննդի կետերը եւ այցելությունների հետաքրքիր վայրերը։
Հիշեցնենք, որ ընկերությունը դեպի Երեւան չվերթներ է իրականացնում Հռոմից եւ Միլանից, Բեռլինից, Սալոնիկից ու Կիպրոսի Պաֆոս քաղաքից։