Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար
Հարցում

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար

2020 թվականը մեր տարածաշրջանը դիմավորեց մտահոգիչ լուրով: Ամերիկացիները որոշեցին սրել մեր տարածաշրջանում առկա առանց այն էլ գերլարված իրավիճակը եւ ահաբեկչական գործողություն իրականացնելով սպանեցին Իրաքում գտնվող իրանցի ազդեցիկ եւ մեծ հեղինակություն ունեցող գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը ղեկավարում էր «Ալ Ղոդս» ջոկատները:

ԱՄՆ-ը ստանձնել է սպանության պատասխանատվությունը, իսկ Իրանը սպառնում է դաժան հակահարվածով: 

Իրանցիների համար Ղասեմ Սոլեյմանին սովորական գեներալ չէր: Նա իրանցի հավաքական սպայի կերպարն էր, ազգային հերոս, սպարապետ: Նրա անվան շուրջ դեռ կենդանության օրոք լեգենդներ էին հյուսվում: Նա իրանական ավանդույթի տեւականության խորհրդանիշներից մեկն էր, որը իրանական էպոսային հերոս Ռուստամի նորօրյա մարմնավորումն էր համարվում իրանցիների գիտակցության մեջ:

Անկասկած, այս սպանությունը, որը իրականացվել է Թրամփի հրամանով եւ որոշակի շրջանակների հորդորով եւ խորհրդով, կտրուկ փոխելու է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որից անհասկանալի է, թե ինչ է շահելու հենց ԱՄՆ-ը: Այնպիսի տպավորություն է, որ ոմանք օգտվելով Թրամփի հուզականությունից, իրական Իրանի մասին տեղեկատվության բացակայությունից գնացել է արկածախնդրության:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում ոչ մինչ այս սպանությունը, ոչ էլ այս սպանությունից հետո օրակարգերն այլ են: Հանրությունը չի գիտակցում, որ հնարավոր պատերազմի դեպքում ինչ ծանր հարված, իսկ ավելի ճիշտ հարվածներ են սպասվում Հայաստանին, որից ամենամեղմը կլինի իրանցի փախստականների հոսքը Հայաստան:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Բանն այն է, որ իրանցի գեներալի սպանությանը նախորդել էին Իրաքում հակաամերիկյան բազմահազարանոց ցույցերը եւ ԱՄՆ դեսպանության վրա իրաքցիների հարձակումները, որոնք պահանջում էին ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից:

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում եկել են այն եզրահանգման, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կփոխի իրադարձությունների ընթացքը, բայց բացառված չէ, որ ամեն ինչ հակառակ ուղղությամբ զարգանա եւ ամերիկյան զորքերի դուրս բերման պահանջներն ավելի սաստկանան:

Վարդան Ոսկանյանը նշում է, որ իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են եւ ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Այնպես որ, այս սպանությունը ոչ միայն էլ ավելի է սրելու ամերիկաիրանյան հարաբերությունները, այլ կտրուկ թուլացնելու է ԱՄՆ-ի դիրքերը Իրաքում:

Այս ամենը ԱՄՆ-ում դժվար թե չէին հաշվել, ինչը հուշում է, որ ամերիկացիները մտադիր են ավելի լայնածավալ գործողությունների իրականացմանը, որին Հայաստանը պետք է փորձի պատրաստ լինել եւ դիմակայել հնարավոր բոլոր մարտահրավերներին, բայց ոչ այնպես, ինչպես մեկ տարի առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։

Երբ Հայաստանը ծանր իրավիճակում էր Իրանը չփակեց Հայաստանի հետ սահմանը, ընդհակառակը, ավելի լայն բացեց, ինչը մեծապես օգնեց, որ մենք պատերազմից հաղթական դուրս գանք, այնպես որ, չ մի դեպքում, եւ ոչ մի երկրի պահանջով մեր երկրի սահմանը Իրանի հետ չի կարող փակվել:

Հիմա մեզ մնում է պատրաստվել ցանկացած զարգացման, լրջանալ, փոխել մեզ մատուցվող օրակարգերը եւ հետեւել զարգացումներին: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ նրանց, ովքեր սպանել են «Ալ Ղոդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ 

Պարզ է, որ այդ վրեժը չի արտահայտվելու արագ եւ միանգամյա հարվածով: տարածաշրջանը նոր, ավելի վտանգավոր փուլ է մտնում:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

Ո՞վ էր Ղասեմ Սոլեյմանին

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan