Ֆրանսիական ընկերությունը ստեղծել է թռչող մոտոցիկլետ (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Lazareth ընկերությունը ստեղծել է LMV496 անվանումը ստացած թռչող մոտոցիկլետ՝ համալրված էլեկտրական շարժիչով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, փոխադրամիջոցը ցամաքի վրա մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 100 կմ տարածություն: Մինչդեռ օդ բարձրանալու դեպքում այն կարող է թռչել ընդամենը տասը րոպե:
Ստեղծողների խոսքով՝ փոխադրամիջոցը ցամաքային ռեժիմից օդայինի անցում է կատարում կոճակի մի հպումով:
Սկզբի համար մոտոցիկլետը կարտադրվի հինգ օրինակով, որոնցից յուրաքանչյուրի գինը կլինի կես միլիոն դոլար: