Volkswagen ընկերությունը 2020 թվականին 34 նոր մոդել կթողարկի
Գերմանական Volkswagen ավտոընկերությունը 2020 թվականին հիմնական շուկաներ կթողարկի 34 նոր մոդել: Այս մասին տեղեկացնում է motor1.com կայքը:
Տվյալների համաձայն` նորույթներից 10-ը քրոսովերներ են, այդ թվում` Nivus-ը, որի վաճառքը կսկսվի հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում, Բրազիլիայում: Եվրոպայում այս մոդելը կհայտնվի 2021 թվականից ոչ շուտ:
Նոր մեքենաների թվում կհայտնվի նաև կուպեանման T-Sport քրոսովերը, որը կարտադրվի նոր սերնդի Volkswagen Polo մոդելի բազայի հիման վրա:
Նշվում է, որ մոդելների մեծամասնության հիմքում կլինի MQB արդիականացված հարթակը: