Աճուրդում կցուցադրվի 6 հին Ferrari ավտոմեքենաների հավաքածուն
2020 թվականի հունվարին ԱՄՆ Արիզոնա նահանգում Gooding & Company աճուրդի ժամանակ կվաճառվի 6 հին Ferrari ավտոմեքենաների հավաքածուն: Նախնական գնահատականների համաձայն՝ գումարը կարող է հասնել 8,2 մլն դոլարի, հաղորդում է Motor-ը:
Այդ ավտոմեքենաների շարքում կա 1995 թվականի թողարկման F50 սահմանափակ քանակով: Այն միակ մոդելն է 288 GTO շարքից, որը հագեցած է V12 շարժիչով, 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով եւ Pininfarina ատելիեի թափքով: Այդ ավտոմեքենան, ինչպես ակնկալվում է, կարժենա 3,2-3,6 մլն դոլար:
Հաջորդ լոտը՝ Ferrari 365 GTB/4 Daytona Spider, թողարկվել է 1972-ին: Առաջին անգամ մոդելը ներկայացվել է Փարիզի ավտոսրահում 1968 թվականին: Հանրությանը այն հայտնի է Daytona անունով:
Ferrari-ի պատմության մեջ ամենաէքսկլյուզիվ մոդելը 250 GT-ն է, որը եւս ներկայացվել է լոտերի շարքում, թողարկվել է 1962-ին: Կաբրիոլետն ամբողջությամբ վերականգնել են՝ հասցնելով գործարանային վիճակի, ընդ որում, կոշտ տանիքը մնացել է օրիգինալ վիճակում: Արժեքը կազմում է 1,3-1,5 մլն դոլար:
Եվս մեկ մոդել է Ferrari 550-ը, որը թողարկվել է Pininfarina ատելիեի 70-ամյակի պատվին: Իտալական ապրանքանիշի դիզայների առջեւ խնդիր է դրվել ստեղծել ժամանակակից ավտոմեքենա, որը կհիշեցներ 50-ականների հայտնի բարկետները: Ավտոմեքենայի վազքը կազմում է ընդամենը 1094 կմ: Բոլոր լոտերից այդ ավտոմեքենայի գինն ամենահամեստն է՝ 400-500 հազար դոլար: