Հայտնվել է Tesla-ի Cybertruck-ի «ռուսական տարբերակը» (տեսանյութ)
Մինչ ամբողջ աշխարհը պարզապես սպասում է Tesla-ի Cybertruck նոր մոդելի վաճառքին, ռուսաստանցի անհայտ անձը, ով գուցե եկել է ապագայից, արդեն շրջում է ավտոմեքենայով մայրաքաղաքի ճանապարհներով: Այս մասին հայտնում է Լայֆը։
Ինչպես կադրերում երևում է, ռուսական տարբերակը փոքր-ինչ փոքր է, այն նաև ունի մի փոքր փոփոխված առջևի ձևավորում, և բացակայում է վարորդի դուռը։
Թե ով է նոր ավտոմեքենայի հեղինակը, առայժմ հայտնի չէ: