Rolls-Royce-ը ցուցադրել է Phantom ֆլագմանի դիզայներական տարբերակը
Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է Phantom ֆլագմանի դիզայներական տարբերակը՝ Magma Red էքսկլյուզիվ կարմիր բյուրեղային երանգով: Գույնի խորությանը հասնելու եւ լուսարձակման էֆեկտ ստեղծելու համար սեդանի թափքը ներկել են հախճապակու մասնիկներով հատուկ լակի 5 շերտով: Յուրաքանչյուր շերտը 5 ժամից ավելի ողորկել են ձեռքով, փոխանցում է Motor-ը:
Առանձնահատուկ «Ֆանտոմի» մշակման համար պատասխանատու էր Գուդվուդից (Մեծ Բրիտանիա) Bespoke Collective դիզայներական բյուրոն: Արտասովոր էքստերիերից բացի, միակ օրինակով պատրաստված սեդանը տարբերվում է ձեռքով ստեղծված սրահով, որը կարելու համար օգտագործվել է կաշվի 9 տարատեսակ: Հատուկ շտրիխ են հաղորդում ինտերիերի լակի 6 շերտով ծածկված փայտե տարրերը:
Նստատեղերի եւ «արկտիկական սպիտակ» դռների քարտերի հետ կոնտրաստ ստեղծելու համար ղեկային անվահեցը եւ մերձղեկային փոխարկիչների մակերեւույթը ծածկված է կարմիր կաշվով: Դրանից բացի, վառ կարմիրով է կատարված բրելոկը, Rolls-Royce լոգոտիպի փորագրումը եւ հետեւի նստատեղերի պատկերի եզրավորումը: Աստղային երկնքի արդյունքը ստեղծված է առաստաղին 1600 կարմիր լուսադիոդներով: