Իրանցի ուժայինները կանխել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցչի դեմ մահափորձը
Իրանցի ուժայինները երկուշաբթի կանխել են երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցչի դեմ իրականցված մահափորձը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Յազդ նահանգում:
Նշվում է, որ այս գիշեր մի շարք գրոհայիններ, զինված սառը զենքով, փորձել են ներխուժել Նասերի Յազդիի տուն և հարձակում գործել:
Ուժայիններին հաջողվել է կանխել մահափորձն ու 4 կասկածյալի ձերբակալել: Եվս մի քանի չարագործների հաջողվել է թաքնվել: