Վերջին 10 տարում Թուրքիայի խորհրդարանի շենքի տանիքից նետվելու փորձ է կատարել 29 մարդ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Վերջին տասնամյակում Թուրքիայի խորհրդարանի տանիքից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 29 մարդ: Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի փոխնախագահ Սուրեյյա Սադի Բիլգիչը՝ պատասխանելով ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդիի գրավոր հարցմանը, գրում է diken.com.tr կայքը:
Խորհրդարանի տանիքից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ են արել 2010 թվականին 2 մարդ, 2011-ին՝ 3, 2012-ին՝ 1, 2013-ին՝ 8, 2014-ին՝ 1, 2015-ին՝ 2, 2016-ին՝ 2, 2017-ին՝ 1, 2018-ին՝ 4, 2019-ին՝ 5 քաղաքացի:
Այս եղանակով ինքնասպանությունները կանխելու համար շենքի մոտակայքում հատուկ բատուտ է օգտագործվում, իսկ շենքի անվտանգության աշխատակիցները հատուկ դասընթացներ են անցնում՝ ինքնասպանության փորձ անող անձանց հետ բանակցություններ վարելու համար: