«Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի»․ Կախա Կալաձե
Չնայած բողոքի ակցիաներին՝ Վրաստանի իշխանություններն արտահերթ ընտրություններ չեն նշանակի, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեին։
«Մինչ ընտրությունների անցկացումը մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել։ Ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով՝ գործող սահմանադրությամբ, ըստ սահմանված կանոնների և ամսաթվերի։ Մեր մրցակիցներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին»,- ասել է Կալաձեն երկուշաբթի՝ ճեպազրույցի ժամանակ։
Կալաձեն խորհրդարանի մուտքն արգելափակող ընդդիմադիրների գործողություններն ապակառուցողական է անվանել։
«Եթե նշված գործողությունները շարունակվեն, իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն»,- ասել է Կալաձեն։