ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն երբևէ հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ինքը շուտով կստորագրի ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը:
Ըստ վարչապետի՝ Վանեցյանն առայժմ ճիշտ կլինի, որ զբաղվի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջխաղացմամբ: