Ցավում եմ, որ Արարատ Միզոյանին էլ ներքաշեցին. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննսիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տեսնես ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ ու ակնհայտ հակաիրավական մտքեր հայտնել հենց այն օրը, երբ այստեղ են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները։
Անկեղծ ցավում եմ, որ իրեն էլ ներքաշեցին։ Ոչ մեկին չի խնայում։
Իրականում ելույթը նախերգանքն էր Ն. Փաշինյանի առաջիկա մտքերի, որտեղ լինելու են հերթական սկանդալային հայտարարությունները»։