Փաստ, շատ կարեւոր փաստ Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների համար
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում խրոխտ տոնով, կասկածելի քմծիծաղով փաստեր է ներկայացնում, որոնց մենք հետո կանդրադառնանք, իսկ հիմա ավելացնենք եւս մեկ փաստ.
Երեւանի տարածքային սոցապ ծառայություններից մեկից զանգահարում են ՀՀ կենսաթոշակառու քաղաքացու եւ հարցնում՝ դուք 1978 թվականին այսինչ կոլեկտիվ տնտեսությունում աշխատե՞լ եք: Հետեւում է դրական պատասխան: Հետեւում է հաջորդ հարցը՝ դուք 1985թ. աշխատանքից դո՞ւրս եք եկել: Հնչում է եւս մեկ հաստատական պատասխան:
Իսկ թե ինչ եղավ հետո, արդեն ֆատնաստիկայի ոլորտից է: Սոցապի աշխատակիցը խրոխտ ձայնով կենսաթոշակառուին հայտնում է, որ իրենք ստուգումների արդյունքում պարզել են, որ նա աշխատավարձերի ցուցակում չի ստորագրել, ուստի կենսաթոշակը կրճատվում է X գումարով (բավական մեծ գումարով), եւ որ կենսաթոշակառուն տուգանվում է X գումարով (վեցանիշ թիվ):
Նիկոլ Փաշինյան, իրոք լավ եք աշխատում, շատ լավ: Ո՞ւր եք հասել: Փորփրել, հասել եք ուրիշ պետության արխիվին, որ ի՞նչ: Չէ որ այդ պետությունում այլ խաղի կանոններ էին: Լավ ուրի՞շ գործ չունեք անելու, բացի գործ սարքելուց: Իսկ կենսաթոշակառուն պետք է որ գոհ լինի, որ քրեական գործ չի հարուցվել, եւ նա չի կալանավորվել:
Սա հաստատ այնպիսի փաստ է, որը ջնջում է վարչապետի կողմից ներկայացված մյուս բոլոր փաստերը:
Top-News.am