Հայտնի են 2018 թվականի 5 ամենախնայող ավտոմեքենաները (ֆոտո)
Ավտոարտադրողները ձգտում են թողարկել հնարավորինս առավել խնայող մոդելներ: Ավտոշուկան ուսումնասիրելով՝ փորձագետները որոշել են 2018 թվականի 5 ամենախնայողական ավտոմեքենաները, հայտնում է Vesti.ru-ն:
Toyota Yaris iA
Toyota Yaris-ը կոմպակտ մարդատար ավտոմեքենա է՝ հեչբեքի թափքով, որը 1999 թվականից արտադրում է ճապոնական Toyota կոնցեռնը:
Ավտոմեքենան ունի 4 անվտանգության բարձիկ՝ բազային լրակազմով, առավելագույնը՝ 7, ABS, EBD եւ Brake Assist համակարգեր:
Շարժիչը 1,5-լիտրանոց տարբերակի դեպքում քաղաքով երթեւեկելիս 100 կմ-ի համար 7,8 լիտր է ծախսում, մայրուղով երթեւեկելիս՝ 6,0 լիտր:
Hyundai Elentra Eco
Hyundai Elantra-ն եվրոպական դասակարգմամբ միջին դասի ավտոմեքենա է, որն արտադրում է Hyundai Motor Company-ն:
Մոդելի ծածկի տակ կա 1,4-լիտրանոց 128 ձ.ու. հզորությամբ շարժիչ: Քաղաքում վառելիքի ծախսը կազմում է 7,4 լիտր յուրաքանչյուր «հարյուրյակի» համար, խճուղում՝ 5,9 լիտր:
Honda Fit
Hona Fit-ը ճապոնական մարդատար ավտոմեքենա է, որը ըստ եվրոպական դասակարգման պատկանում է B սեգմենտին:
Ավտոմեքենան Fit անունով հայտնի է Ճապոնիայում, Չինաստանում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաում: Ավտոմեքենան գործարկվում է 4-գլանանի 1,5-լիտրանոց շարժիչով:
Հեչբեքը ճանապարհի յուրաքանչյուր 100 կմ-ի համար մոտ 5,0 լիտր վառելիքի կարիք ունի խառը ցիկլում:
Toyota Camry
Toyota Camry-ն արտադրում է Toyota ընկերությունը: Այն արտադրվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի գործարաններում:
Սեդանի համար բենզինի ծախսը հավասար է 8,3 լիտրի խառը ցիկլում:
Mitsubishi Mirage
Mitsubishi Mirage-ը սուբկոմպակտ ավտոմեքենա է, որը թողարկում է Mitsubishi Motors ընկերությունը: Mirage-ը մարքեթինգի բարդ պատմություն ունի՝ այս մեքենայի զանազան, խճճված անվանումներով:
Ներքին շուկայում Mitsubishi-ն օգտագործում էր Mirage անվանումը բոլոր 5 սերունդների համար, որոնք որոշակի հատավաճառային ցանցում վաճառվում էին Car Plaza անվանումով:
Այլ երկրների շուկաները հաճախ օգտագործել են Mitsubishi Colt անվանումը, իսկ Mirage սեդանի տարբերակները վաճառվել են Mitsubishi Lancer անվանումով (այդ թվում՝ նաեւ Ճապոնիայի շուկայում):
1,2-լիտրանոց 3-գլանանի 78 ձ.ու հզորությամբ շարժիչով մոդիֆիկացիան 100 կմ-ի համար ծախսում է միջինը 4,2 լիտր բենզին: