Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունը Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն Շուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ Փաշինյանին Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համար Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումը Վրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան

«Ինձ հաճախ ասում էին, որ ձիու եմ նմանվում». Ռեշետովայի անսպասելի խոստովանությունըԳլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնում են երեք գործոն«Ես ինձ սարսափելի էի պահում» Օլդմանի անկեղծ խոստովանությունը Դեմի Մուրի հետ կապվածԲնության արձագանքը եւ ԱԲ ձայնը. բույսերի նոր պաշտպանությունAmazon-ն արձակել է ինտերնետային արբանյակների առաջին խմբաքանակը՝ ցանկանալով մրցել Մասկի Starlink-ի հետՕպտիկամանրաթելային համակարգը կանխատեսել էր հրաբխի ժայթքումը 26 րոպե առաջԻնչ նվեր է արել Թրամփը Սի ԾինփինինԱվրաամ Ռուսո. «Եթե մկրտված չես, ուրեմն հայ չես. հեթանոսը հայ չէ»Ավելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվելԻ՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերումՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. ՊատրուշևԱպօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներինՆոր նախագիծ զարգացման կենտրոնների համարԹուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԹբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև ՀայաստանըՌուսաստանը և Չինաստանը համատեղ լուսնային բազա կկառուցենԱՄՆ-ն անվանել է Ռուսաստանի այն զենքերը, որոնք սպառնալիք են ներկայացնում ՆԱՏՕ-ի համարՓաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունիցՖինլանդիայում Հիտլերին առաջադրել են՝ որպես տեղական ընտրությունների թեկնածուԳյումրիում 5 մեքենա է բախվել. վարորդներից 1-ի կյանքը փրկել չի հաջողվել, տnւժածներից 3-ը փրկարարներ ենԽաղաղության պայմանագրի կնքման շահերը վեր են Զելենսկու լեգիտիմությունից․ ԿրեմլՌումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչներըԱխլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներՓաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքըԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՀայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունըԳրենլանդիայում արբանյակային կապի խափանում էՎենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՇուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումըԹուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրըԲաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստըԿրեմլ․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն են փոխանակում գոյություն ունեցող ուղիներովԼա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ ՓաշինյանինՊուտինը կոչ է արել պայքարել «նացիստական ​​հանցագործությունները արդարացնողների» դեմԻնչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարներըԿոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ ԳաբրիելյանըՔասախ գետն ընկած արցախցի 4-ամյա Նոյը ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասինՀինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանինՀնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համարԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպшռնացել է ինձ. Արթուր ՉախոյանՌոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումըԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում ՈւկրաինաՎրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԵրևանում թղթախաղի ժամանակ խաղավարը խախտել է խաղի վարման կարգը. վնասը շուրջ 279 հազար եվրո էԶելենսկին մերժել է մայիսի 9-ի առիթով Պուտինի հրադադարը եւ անհապաղ 30-օրյա հրադադար պահանջել
Մամուլ

ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Ամառային դպրոցը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքից 8 մլն դրամ թանկ է նստել ՀՀ աղքատիկ պետբյուջեի վրա։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2024 թվականի օգոստոսի 19-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ Եղել են հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ՝ մեջբերենք.

«ՀՀ ԱԺ 2024 թ. «Ամառային դպրոցի» (կրթամշակութային) կազմակերպում սույն թվականի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում, ըստ պայմանավորվածության (խմբ.), իրականացվել է մասնակիցների տեղափոխումը հյուրանոցից դեպի ՀՀ Ազգային ժողով 30 անձի համար, ՀՀ Ազգային ժողովից դեպի հյուրանոց՝ 60 անձի համար, իսկ այլ վայրեր՝ 60 անձի համար: Ընթրիքը նույնպես պատրաստվել է 60 անձի համար։ Մասնակիցների ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ եւ կիրակի օրերին)՝ 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում, ներառյալ՝ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), որը ներառել է՝ սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, զովացուցիչ ըմպելիքներ (նաեւ բնական), աղանդեր (խմորեղեն), միրգ եւ այլն. վերջնական պատվերները պետք է լինեն (խմբ.) պատվիրատուի/կազմակերպիչների հետ համաձայնեցմամբ»:

Եղել են այցելություններ թանգարաններ, պատկերասրահ, կինոթատրոններ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, ռեստորաններ եւ այլն:

22 մլն դրամը, կթվա, կրթության համար ոչինչ է, նույնիսկ՝ քիչ, սակայն «Ամառային դպրոցի» ծախսերի բացվածքը առավել անլրջացնում է ծրագիրը:

Ինչ են արել «Ամառային դպրոցի» սաները.

«ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում, ներառյալ՝ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 puf բազկաթոռները (փափկաթոռներ)»։ Ծախսերում նշված է, որ գնել են. «կերամիկական բաժակ՝ բռնակով, երկկողմանի, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, շապիկ՝ բամբակյա, չթափանցող, հաստ կտորից եւ կարճաթեւ, գույնը՝ սպիտակ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ոճը՝ «Պոլո», երկկողմանի տպագրությամբ, քանակը՝ 180 հատ, գինը՝ 5000 ՀՀ դրամ։

Էկոպայուսակ՝ տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 3500 ՀՀ դրամ։

4 տեսակ ինքնակպչուն՝ յուրաքանչյուրից 70 հատ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ընդհանուր՝ 280 հատ, գինը՝ 450 ՀՀ դրամ։

Էջանշան՝ երկկողմանի տպագրությամբ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 350 ՀՀ դրամ։
Ֆոտոշրջանակ նկարվելու համար՝ «կանգնող» ոտքերով, 1 հատ, գումարը՝ 75.000 ՀՀ դրամ»։

ԱԺ «Ամառային դպրոցի» համար կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ հատկացվել է 24 մլն դրամ՝ գրեթե 60 հազար դոլար։

Մեկ այլ պայմանագրով էլ ՀՀ Ազգային ժողովի՝ 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների սննդի/ընդմիջման ապահովման ծառայությունների ձեռքբերման պայմանով 1 մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։

Ահա, թե ինչպես է ԱԺ աշխատակազմը ֆինանսներ հատկացրել «Ամառային դպրոցի» համար, որը ժամանակավոր բնույթի ծրագիր է եւ կրել է շփումների մակարդակի զրույց, ոչ թե լուրջ դասընթաց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում