Այսօր՝ 10 սեպտեմբերի 2024թ., 00:00
Տոտալ մերժում եք. անգամ առողջ գաղափարները չեք քննարկում. Մինասյանը՝ ՔՊ-ին Դժվա՞ր է մի օրենք ընդունել, որ զոհվածի ծնողը էդ թղթերի հետ անընդհատ չառնչվի, հիմա ինչի՞ն եք դեմ Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Ո՛չ, վարչապետը, ո՛չ ՊՆ նախարարն այս օրենքը, վստահ եմ, չեն կարդացել, սա՛ է պատկերը. Գեղամ Նազարյան Գյուղի բնակիչներն աղիների քաղցկեղից ողջ մնալու ավելի քիչ հավանականություն ունեն Tesla-ն կներկայացնի նոր պրոդուկտ՝ ռոբոտաքսին Աուտիստները սովորական մարդկանց գերազանցում են մտավոր երեւակայության ունակությամբ Սրտի հիվանդության նոր ռիսկային գործոն է հայտնաբերվել․ գիտնականներ Բրեդ Փիթը կարմիր գորգին առաջին անգամ հայտնվել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ Ինչով են վնասակար սննդային հավելումները Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 28,4 մլրդ դոլարով Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը Արցախի հանձնումը եղել է բոլորի աչքի առաջ. Ալեն Ղևոնդյան 27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում Շահրամանյանը նշել է, որ գերխնդիրն արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելն է․ Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ Դեմոկրատական կուսակցության համագումարը չի օգնել Հարիսին Թրամփից առաջ անցնել. սոցհարցում Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ ԱՄՆ իշխանություններն առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN 2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 տոկոսով ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ «Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է» Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում 22-ամյա երիտասարդը hարևանուհու տնից գողացել է 2 միլիոն դրամի չափով ոսկյա զարդեր և գումար Լավագույն տեսախցիկներով 5 սմարթֆոններ, որոնք 330 դոլարից պակաս արժեն Սալերի տեկտոնիկան ժամանակավորապես ցամաքեցրել է ծովը 5,5 մլն տարի առաջ Պետք է խոցենք ռուսական հրթիռները. Լեհաստանը համաձայն չէ ՆԱՏՕ-ի հետ Գոյություն ունի՞ մութ նյութ․ գիտնականներն մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը Պավել Դուրովին նկատել են Յուլյա Վավիլովայի հետ զբոսնելիս Ֆինլանդիան կարող է դառնալ ալկոհոլի սպառման առաջատարը Հյուսիսային Եվրոպայում Դրա վիզը կտրելու եմ․ Այգավանի դաժան սպանություն կատարողը մշտապես սպառնացել է Մնացական Հարությունյանին Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Սևակ 5-ի պատվիրատուն հրաժարվել է շենքը պայթեցնելու մտքից Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ․ Իշխան Սաղաթելյան Ռազմական նպատակների համար հատուկ մեսենջեր են ստեղծել Հանձնուքով ՔԿՀ բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ մայրաքաղաքում «Վերադարձ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան Պուտինը խոստովանել է, որ քիչ է քնում, եւ խորհուրդ է տվել իրենից օրինակ չվերցնել Արցախի պետական կառույցների պահպանումը պիտի ապահովենք Մայր Հայաստանում. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը․ Զելենսկի Պուտինը ժամանել է Մոնղոլիա Մի շարք դպրոցներում առաջին դասարան գնացել է 2-3 աշակերտ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան. Human Rights Watch ՌԴ գործընկերները հայկական կոնյակի հետ կապված խնդիր չեն բարձրաձայնել․ Էկոնոմիկայի նախարար Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար. Bloomberg Ուկրաինայի դեսպանն ակնարկել է Լավրովի մահվան մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթն իրավական ուժ չունի. Շահրամանյան Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է Կիևը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով և Իսկանդերներով Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ․Քոչարյան Նոր իշխանության դեպքում իրատեսական է այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջևան. Րաֆֆի Հովհաննիսյան Եթե Հայաստանը ցանկանում է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո», թող բանակցի. Լավրով Ովքեր Արցախի վրա խաչ են քաշել բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն. Սեյրան Օհանյան Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից. նոր խարդախություն է տարածվում Երիտասարդների ֆլեշմոբը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան և Ռոբերտ Քոչարյանի 70-ամյակին Թուրքիայում վայրի ավանակի հնագույն պատկեր է հայտնաբերվել Շոտլանդիայում հայտնաբերվել է հնագույն արծաթե անոթ, որը բերվել է Սասանյան Պարսկաստանից ավելի քան 1000 տարի առաջ Ներկայացվել է զարթուցիչ, որն արթնացնում է սուրճի բույրով Գիտնականները Տիբեթի սառցադաշտերում գիտությանն անհայտ հազարավոր հնագույն «զոմբի վիրուսներ» են հայտնաբերել Ուկրաինական ներխուժումը Կուրսկի շրջան նպատակ ունի դանդաղեցնել ՌԴ առաջխաղացումը դեպի արևելք Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցումը Խայտառակ պռոբկաներ են լինելու կամ վատ պարողին խանգարոց բան կա․ «Անտարես» հրատարակչության տնօրեն Mercedes-ը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակն ու 6 մ բարձրությունից ընկել Քասախ գետը. կա 4 վիրավոր Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը Ուկրաինան Խարկովի վրա հարձակմանը պատասխանել է Բելգորոդի գնդակոծմամբ. ավելի քան 10 մարդ վիրավորվել է Տոյվո Կլաարը ավարտել է իր առաքելությունը Հարավային Կովկասում ՌԴ-ն կփոխի իր միջուկային դոկտրինը․ ՌԴ փոխարտգործնախարար Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա արցախցի աղջնակը գտնվել է Արցախը լուծարելու փաստաթղթին Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել. ԱԺ պատգամավոր 14-ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարցում

Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից տրամադրված միջոցներից։

Իսկապես պետք է ընդունել, որ ծառայության ներդրման սկզբնական շրջանում հսկողությունը բավական խիստ էր, պարեկայինի մեքենաներն անընդհատ երթևեկում էին փողոցներով, ու վարորդներն էլ փորձում էին զգոնությամբ հետևել ճանապարհատրանսպորտային կանոններին։ Բայց որոշ ժամանակ անց միանգամից դրսևորվեցին այս նոր համակարգի բացերը։ Առաջին հերթին տարակուսելի է, որ պարեկային համակարգում են ընդգրկվել այնպիսի անձինք, որոնց կրթական մակարդակը և անհրաժեշտ որակները, մեղմ ասած, լուրջ կասկածի տեղիք են տալիս։

Իհարկե, չենք բացառում, որ նրանց շարքերում կան բանիմաց ու պարտաճանաչ ծառայողներ, չենք թերագնահատում նրանց, բայց հիմնական տպավորությունը բավական տխուր է: Ու պատահական չէ, որ շատ վարորդների կարծիքով, իրենց բուն գործառույթները կատարելու, առկա խնդիրները լուծելու փոխարեն նրանք նոր խնդիրներ են առաջացնում։ Ավելին, տպավորություն է՝ կարծես աստիճանաբար վերադառնում ենք «գայիշնիկների» «հին ու բարի» աշխատաոճին: Կան դժգոհություններ, թե այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում պարեկային ծառայողների համար առաջնային են տուգանելը, պատժելը, դեպի պետբյուջե գումար քերելը, քան ՃԵԿին հետևելն ու երթևեկության անվտանգությունն ապահովելը։

Ավելին, քիչ չեն այնպիսի պարեկները, որոնք վարորդների հետ շփվելուց չեն պահպանում օրենքով սահմանված և բարոյական նորմերին համապատասխան վարքագծի կանոնները։ Ու էլի այնպիսի տխուր տպավորություն է, թե պարեկայինի շարքերն են համալրել անձինք, որոնք որևէ հաջողության չեն հասել որևէ այլ ոլորտում, մանկուց տուժած են եղել, իսկ հիմա փորձում են ինքնահաստատվել ու անհարկի կերպով գործի դնել իրենց լիազորությունները։ Դե, բախտի բերմամբ ձեռքներն ինչ-որ լծակ է ընկել աջուձախ պատժելու, իշխանություն բանեցնելու համար։ Ու կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այդ մարդիկ հանկարծ ավելի բարձր պաշտոններում նշանակվեն։ Կսկսեին վրեժ լուծել հասարակությունից։ Չնայած ինչու պատկերացնել, ամբողջ ՔՊ-ն դրա վառ օրինակն է: Այս ամենն, իհարկե, չի կարող իր ծանր հետևանքները չունենալ: Նաև դրա արդյունքում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես դժբախտ ելքով, չեն նվազում։

2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով 983 պատահար, որի արդյունքում արձանագրվել է 38 մահ, 1150 վիրավոր: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այսինքն՝ վիճակագրությունն ինչպես մտահոգիչ կար, այնպես էլ մնացել է։ Փաստացի պարեկային ծառայության գործարկումն իր դրական արդյունքները չի տվել։ Բայց խնդիրը ոչ թե ծառայության ներդրումն է, այլ ծառայության իրականացման բովանդակային մոտեցումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ՝ Վրաստանում պարեկային ծառայությունը ավելի արդյունավետ է գործում։ Այնտեղ պարեկների առաջնային խնդիրը նախ և առաջ անվտանգ երթևեկության ապահովումն է, մարդկանց աջակցել, խորհուրդ տալը, իրազեկելը, իսկ տուգանելն ամենավերջին կետում է: Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե կոնկրետ ինչ խնդիրներ են դրվում ծառայության առաջ։

Մեզ մոտ ստացվում է, որ հանրային ու «դրսից» ներգրավված գումարներով ստեղծված կառույցը չի բավարարում հանրային պահանջները կամ լրիվ հակառակ արդյունքն է ապահովում։ Կրկնում ենք՝ պարեկայինի աշխատանքի գլխավոր խնդիրը պետք է լինի պատահարները կանխելն ու անվտանգ երթևեկություն ապահովելը, այո՝ չարամիտ խախտողներին պատժելը, այլ ոչ թե «արտոնյալների» խայտառակ խախտումների, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորողների պահվածքի վրա աչք փակելը։ Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև արտաքուստ մանր խախտումներին, որոնք նույնպես կարող են պատահարների պատճառ դառնալ, օրինակ՝ մեքենայի թարթիչը չմիացնելը։ Բայց այդ ամենը պետք է կատարվի համակարգված, գրագետ, կազմակերպված ձևով, թեթև դեպքերում՝ զգուշացումներով, մարդկանց օգնելով, տեղեկացնելով, իսկ չարամիտ խախտումների դեպքում՝ անզիջում լինելով, չվախենալով «արտոնյալներից»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan