Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից գողացել են որպես իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլարը Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին Ադրբեջանցիների կրակոցներն անհասցե են, նպատակը պատերազմի հետ առնչություն չունի. Սյունիքի մարզպետ (տեսանյութ) ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ) Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին Եթե հայտարարագիր չլրացնեն, կարծում եմ՝ քրեական վարույթի հարց չի առաջանա. Էդուարդ Հակոբյան Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը Հնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Ադրբեջանին ու Թուրքիային Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան Ռուսաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Լավրովի՝ Հայաստան այցի արդյունքները Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

BYD-ն ընդլայնում է իր տիրապետությունը Եվրոպայում՝ ներկայացնելով էժանագին Dolphin Surf էլեկտրամեքենանԳեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտումԼուկա Մոդրիչը հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասինԱրհեստական ​​ինտելեկտի արդյունաբերությունը հաջորդ տարի կբախվի էլեկտրաէներգիայի ճգնաժամի․ ՄասկՈւկրաինայի նախկին վարչապետը բացատրել է, թե ինչու մարդիկ դեռևս «գահընկեց չեն արել» ԶելենսկունՔննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից գողացել են որպես իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլարըՌուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. ՊուտինԵՀ-ն պարզաբանել է, թե արդյոք նոր պատժամիջոցները կազդեն ռուսական սառեցված ակտիվների վրաՍպիտակ տունը ջնջել է Թրամփի բոլոր ելույթների սղագրություններըԼավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը չի հանվել հայկական կողմի նախաձեռնությամբ. ՀՀ ԱԳՆՊակիստանը հայտարարում է, որ աջակցում է Հնդկաստանի հետ հրադադարինՖինլանդիան «շատ ուշադիր» հետևում է ՌուսաստանինԱդրբեջանցիների կրակոցներն անհասցե են, նպատակը պատերազմի հետ առնչություն չունի. Սյունիքի մարզպետ (տեսանյութ)Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. ՄերցՖրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրելԱՄՆ քաղաքներից մեկում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավորԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասինՈստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակովԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումԲաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոցՓրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորիցԵթե հայտարարագիր չլրացնեն, կարծում եմ՝ քրեական վարույթի հարց չի առաջանա. Էդուարդ ՀակոբյանՀայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում էՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավորՊուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովԼավրով. Համաշխարհային թատերաբեմն ականատես է բարու և չարի պայքարիՄակրոն. Ֆրանսիան և Չինաստանը պաշտպանում են Ուկրաինայում հրադադարըԷրդողանը չի բացառել այցը ԱՄՆ և Թրամփի հետ անձնական հանդիպումըԳերմանիայի ֆինանսների նախարարություն. G7 երկրները կշարունակեն օգնություն տրամադրել ԿիևինԷրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԻրանը կհարվածի Իսրայելին, եթե հարձակվեն միջուկային օբյեկտների վրաՀայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանըՊեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստության մասինՀնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Ադրբեջանին ու ԹուրքիայինՑանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպանԱդրբեջանը թույլ է տվել Ռուսաստանի կողմից հետախուզվող նախկին դատավորին լքել երկիրըԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, իսկ 4 ամիս ծառայելու դիմաց՝ 18 մլն դրամՀայաստանը վիզային ռեժիմը հանել է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Օմանի քաղաքացիների համարՌուսաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Լավրովի՝ Հայաստան այցի արդյունքներըՄատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվումԱրսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել ԾաղկաձորումՀայտնաբերվել է Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդին, ով փորձում էր նետվել «Հաղթանակ» կամրջիցՑեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգիցԻ՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետոԱղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրելՌազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել․ «Հրապարակ»Նոր Նորք համայնքի հիմնադրման օրվա համար 8 մլն դրամ է հատկացվելՔանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցինԴիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն
Հայաստան

Ապօրինություն դրսևորած դատախազը դատավոր է դարձել ու ավելացրել եկամուտները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։

Ըստ 2024 թվականի` գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին:

Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:

Դոլմազյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստաթղթերով, կամ փաստացի, իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից. բնակարանը գտնվում է Երևանում։

Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1․3 մլն դրամ, որը հաշվետու տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ:

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 220 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 70 հազար դրամով։

Դատավորն անցած տարվա ընթացքում 18 մլն 625 հազար դրամ եկամուտ է ստացել աշխատավարձի տեսքով: Եկամուտներից 17 մլն 419 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։

Դոլմազյանը նույն ԲԴԽ դատական դեպարտամենտից ստացել է նաև այլ եկամուտ` ևս 1․2 մլն դրամ, որը, պարզ չէ, ինչ ծառայության համար է։

Արդարադատության ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 6 հազար դրամ։

2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն` Վահե Դոլմազյանի աշխատանքի վարձատրությունը Լոռու մարզի դատախազի տեղակալ եղած ժամանակ կազմել է ընդամենը 7․9 մլն դրամ, ինչը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում ներկայացված` Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատանքի վարձատրության համեմատ ավելի է գրեթե 10 մլն դրամով։

Դատավորը նաև ունի վարկ, դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 4 մլն 255 հազար դրամ։

Հայրենիք հանձնող իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց:

Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը և քննում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը։ Եվ իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրևսևորում է:

Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, ով ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։