Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից Մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղար Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Մենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպան Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո Կասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուՓաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնումԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ենՕր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը ԵրեւանումՄիասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն ՍիմոնյանինՈ՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն ՍիմոնյանինԽորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել․ Հայկ ԿոստանյանՀայաստանը 30 հազար արցախցի է լքել. Արցախի խորհրդարանի պատգամավորՆոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումըՎերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխանԵթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. ԽամենեիԲաքվի Ռուսական տան և USAID-ի համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում. ՊրիմակովՍահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾՍպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ ՀայաստանումԻսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումիցՄենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղարԽոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել էՀայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցելԳոհ եմ, որ ինձ ճանաչելով տուգանել են պարեկները․ էկոնոմիկայի փոխնախարարԴատախազությունը կստուգի է Wildberries-ը՝ մերկ խուզարկությունների վերաբերյալ բողոքներից հետոՍանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքովՊրիմակովը հաստատել է Բաքվից նոտա ստանալու փաստը՝ Ռուսական տունը գրանցելու պահանջովՎրաստանում կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներիցԶախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգումԹրամփի զավթումները կշարունակվեն այնքան մինչև ինչ-որ մեկը չկանգնեցնի նրանԲուք, ձյուն, մառախուղ. Հայաստանում բազմաթիվ ճանապարհներ փակ ենThe New York Times, Politico և Associated Press լրատվամիջոցները կզրկվեն ֆինանսավորումիցԹուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետովՁյուն, բուք․ սպասվող եղանակի մասինՇունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքինՄենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպանԱնդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներինՓաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք ենԲաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկելԱշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում էՏրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում էԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնըԵրևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ ՕկամպոԿասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպանՀամայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղելՔաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտելԼարվաճ իրավիճակ տրանսպորտում. վարորդը բորբոքվեցԻրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը. դեսպան ՍոբհանիԻնչպես ստեղծել բարդ գաղտնաբառ, որը իսկապես կպաշտպանի ձեզԳիտնականները պարզել են, թե տարվա մեջ և օրվա որ ժամին են մարդիկ իրենց ամենից երջանիկ զգումՍաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համարՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածՄոլդովայի նախկին նախագահի եղբայրն ազատ է արձակվելԷստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները
Աշխարհ

Միջազգային հանրությունը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ։ Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Ամերիկայում նման բռնության տեղ չկա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» հարձակումից, Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում և ասել, որ «քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում»։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ «բռնությունը իռացիոնալ է և անմարդկային»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կատարվածն անվանել է սպառնալիք ժողովրդավարությանը:

«Հարձակումը... նողկալի է: Մաղթում եմ նրան (Թրամփին) շուտափույթ ապաքինում։ Իմ մտքերը նաև այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են հարձակումից։ Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը», - ասվում է Շոլցի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «քաղաքական բռնությունը ցանկացած ձևով տեղ չունի մեր հասարակության մեջ»:

«Անհնար է գերագնահատել, որ քաղաքական բռնությունը չի հանդուրժվելու», - ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ քաղաքական բռնությունը անհանդուրժելի է։ «Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառմանը ներկաների և բոլոր ամերիկացիների հետ են»,- ասել է նա:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան միջազգային հանրությանը կոչ է արել «խստորեն ընդդիմանալ ցանկացած բռնության, որը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջադեպն անվանել է «ողբերգություն մեր ժողովրդավարությունների համար»։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջազգային հանրությանը կոչ է արել «վերականգնել քաղաքականության արժանապատվությունն ու պատիվը՝ ընդդեմ ատելության և բռնության բոլոր ձևերի և ի բարօրություն մեր ժողովրդավարությունների»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել արդյունավետ հետաքննության՝ «ստվեր չգցելու ԱՄՆ ընտրությունների և համաշխարհային կայունության վրա»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ «բռնությունն արդարացում չունի և տեղ չունի աշխարհում ոչ մի տեղ»։

Հարձակումը դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձից։ Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում, և իմ մտքերը տուժածների հետ են», - գրել է նա X հարթակում՝ հավելելով. «Դատապարտում եմ այս հարձակումը: Քաղաքական բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական երկրներում: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասին են՝ պաշտպանելու մեր ազատություններն ու արժեքները»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով վերջերս այցելել էր Թրամփին Ֆլորիդայում գտնվող իր տանը, նշել է, որ իր մտքերն ու աղոթքները կապված են ԱՄՆ նախկին նախագահի հետ:

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը խստորեն դատապարտե է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա X հարթակում գրել է.

«Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Նիոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին X հարթակում գրել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի դեմ քաղաքական բռնության ակտը»:

Իսկ Ռուսասատնում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
«Մենք չենք հավատում, որ Թրամփին վերացնելու և սպանելու փորձը կազմակերպվել է ներկայիս իշխանությունների կողմից, բայց մթնոլորտը, որը [Բայդենի] վարչակազմը ստեղծել է իր քաղաքական կռիվների միջոցով, այն մթնոլորտը, որը շրջապատում է թեկնածու Թրամփին, հրահրել է այն, ինչ այժմ բախվում է Ամերիկային», - ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր «կարեկցանքն» է հայտնել Թրամփին, իսկ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Պեկինը «ուշադրությամբ հետևում է» միջադեպին:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ խորապես անհանգստացած է իր «ընկերոջ վրա կատարված հարձակումից»։

«Բռնությունը տեղ չունի քաղաքականության և ժողովրդավարության մեջ»,- ասել է Մոդին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը և իր կինը՝ Սառան, «ցնցված են նախագահ Թրամփի վրա ակնհայտ հարձակումից»։

«Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար»,- ասել է Նեթանյահուն։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրաձգությունը որակել է որպես «դավաճանական միջադեպ»:

Սիսին ԱՄՆ-ին մաղթել է «նախընտրական արշավը շարունակել խաղաղ և առողջ մթնոլորտում՝ զերծ ահաբեկչության, բռնության կամ ատելության որևէ դրսևորումներից»։